«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Forbs -ի
ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը մանրամասն պատկեր է ներկայացնում այն մասին, թե ինչպես են ԱՄՆ դեռահասները օգտագործում չաթբոտերը և ինչպես են գնահատում դրանց ազդեցությունը։
Ըստ Forbs -ի, հարցված 10-ից 6-ը նշել է, որ չաթբոտեր օգտագործում են տեղեկատվություն որոնելու համար։ 54%-ը ասում է, որ դրանք օգտագործում են «տնային առաջադրանքներին օգնելու» նպատակով, իսկ 47%-ը՝ «զվարճանքի կամ ժամանցի» համար։ Այն ուսուցիչները, որոնց հետ ես զրուցել եմ, նշել են, որ այս թվերը իրենց բավական ցածր են թվում։
Արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունները կարծես ուսանողներին «օգնելու» շուկան աճող հնարավորություն են համարում։ Օրինակ՝ Companion Inc ընկերության Einstein հավելվածը ներկայացվում էր այսպիսի խոստումով․ այն ամեն օր մուտք է գործում Canvas հարթակ, դիտում դասախոսությունները, կարդում էսսեները, գրում աշխատանքներ, մասնակցում քննարկումներին և ավտոմատ կերպով հանձնում տնային առաջադրանքները։
Սոցիալական ցանցերում քննադատությունից հետո ընկերությունը, կարծես, վերանայում է իր մոտեցումը, և ներկայումս Einstein-ի կայքը հասանելի չէ։ Սակայն շատ ԱԲ ընկերություններ շարունակում են առաջարկել տնային առաջադրանքներին «օգնելու» կամ «դասավանդման» ավելի մեղմ ձևակերպումներով ծառայություններ։
Հետազոտության համաձայն՝ դեռահասների 42%-ը չաթբոտեր օգտագործում է հոդվածները, գրքերը կամ տեսանյութերը ամփոփելու համար։ Միայն 38%-ն է հայտնել, որ ԱԲ – ն օգտագործում է պատկերներ կամ տեսանյութեր ստեղծելու կամ խմբագրելու նպատակով։ Իսկ յուրաքանչյուր տասից միայն մեկն էր նշել, որ չաթբոտերին դիմում է հուզական աջակցության կամ խորհրդի համար։ Սա զգալիորեն ավելի ցածր ցուցանիշ է, քան որոշ այլ հետազոտություններում, որտեղ նշվում էր, որ չաթբոտ «ուղեկիցների» օգտագործումը ուսանողների շրջանում շատ ավելի տարածված է։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































