«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

ՀՀ կառավարության՝ հանրային քննարկման ներկայացրած «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագծի վերաբերյալ հանային կարծիքներն արձանագրում են աննախադեպ ակտիվություն։
Կառավարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:
Նախագիծը քվեարկության է դրվել հունվարի 22-ին։ Հունվարի 23-ին, ժամը 12։20 -ին դեմ է քվեարկել քաղաքացիերի 82 տոկոսը։
Ըստ նախագծի հիմնավորման` առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ «Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները»,- նշված է նախագծի հիմնավորման տետքստում։
Կառավարությունը վկայակոչում է նշված փոփոխությունները նախընտրած 7 երկրների փորձը։ Վրաստանում, Իտալիայում, Հնդկաստանում, Ղազախստանում, Բրիտանիայում, Չինաստանում և Սաուդյան Արաբիայում առարկայի փոփոխություն է տեղի ունեցել։
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026




















































