«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
Այս տարի 6000 ուսուցչից այս պահի դրությամբ 543-ը գնահատվել է որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող, հետևաբար նրանք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը: Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով, մյուս ուսուցիչներին, որոնք հետազոտող և վերապատրաստող են, կախված իրենց գնահատման մակարդակից՝ 3-րդ կամ 4-րդ, կտրամադրվի այլ կարգի աջակցություն, օրինակ՝ համաժողովների մասնակցություն, սեփական հետազոտական աշխատանքների իրականացում և այլն:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ վերապատրաստումն իրականացնելու է 24 երաշխավորված կազմակերպություն և անկախ նրանից, թե որ կազմակերպություն է վերապատրաստել, դրա արդյունքը գնահատվելու է կենտրոնացված՝ գնահատելու գործընթացի արդյունավետության աստիճանը:
Այսօր նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում:
Հարցը զեկուցելիս նախարար Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ կրթության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարության ամենակարևոր ուղղություններից է որակյալ կրթության հասանելիության ապահովումը, որի նպատակով առանցքային է ուսուցչի մասնագիտական զարգացման արդյունավետ համակարգ ունենալը, որն էլ իր հերթին խթանում է ուսուցիչների մասնագիտական որակների շարունակական բարելավումը՝ դրանով իսկ նպաստելով ավելի որակյալ դասավանդմանը:
«Այս ուղղությամբ կարևորագույն բարեփոխում էր ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի լավարկումը, որով բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով: Նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը. ընդ որում՝ շրջափուլն ավելի կարճ է՝ 1 տարի, եթե առկա են ավելի տարրական մակարդակի հմտություններ և կարողություններ, և ավելի երկար է՝ մինչև 5 տարի, երբ ուսուցիչն ավելի փորձառու է և ունի բարձր որակի հմտություններ:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագծով հստակեցվել են նաև կարիքի գնահատման պարագայում առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների վերապատրաստման և այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները: Այդ ուսուցիչների համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ: «Սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի և այնուհետև մասնակցի կամավոր ատեստավորման գործընթացին»,-մանրամասնել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նոր կարգով հստակեցվել է նաև սկսնակ, այսինքն՝ մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների կարիքների գնահատման և վերապատրաստման դրույթը, որով այս խմբի ուսուցիչներին ավելի թիրախային աջակցություն է ցուցաբերվելու: Հստակեցվել են նաև վերապատրաստման արդյունավետության և մոնիթորինգի ընթացակարգերը, այդ թվում՝ դպրոցների տնօրենների կողմից. «Կարևոր է, որ այս գործընթացը կապվում է նաև տնօրենների ատեստավորման համակարգի հետ, որը նույնպես ներդրման փուլում է: Հստակեցվել են նաև մի շարք այլ դրույթներ, որոնք ավելի միանշանակ են դարձնում կարգի կիրառությունը»:
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026




















































