«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

ՄՀԿ – ի լուսանկարում՝ «Լուսէ» հիմնադրամի սանի աշխատանքը
ՀՀ կրթության տեսչական մարմինը 2025 թվականի տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ նշել է, որ գնահատված դպրոցների կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 550 սովորողներից 23-ի խնդիրը միայն ձայնն է, լսողությունը կամ տեսողությունը, 522-ը՝ ինտելեկտուալ խնդիրներ:
Ինտելեկտուալ խնդիրներ ունեցող սովորողներից 41-ն ունեն և՛ ինտելեկտուալ, և՛ հենաշարժական, 161-ը՝ և՛ ինտելեկտուալ, և՛ ձայնի, լսողության կամ տեսողության խնդիրներ, 3-ը՝ միայն հենաշարժական:
Գնահատման արդյունքների վերլուծությունները ցույց են տալիս, որ գնահատված դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնական գործընթացի կազմակերպումը որոշ չափով ապահովված է, սակայն «Լավ» և «Բավարար» գնահատված դպրոցներում ևս առկա են խնդիրներ մատչելի միջավայրի ստեղծման և անհրաժեշտ ռեսուրսների առկայության հարցերում։
Մասնավորապես.
առկա չեն կամ մասնակիորեն են առկա թեքահարթակներ (հիմնականում՝ մուտքի մոտ), սակայն հիմնականում չի ապահովվում ներսում տեղաշարժի մատչելիությունը
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ռեսուրս սենյակներ առկա չեն կամ ոչ նպատակային են օգտագործվում
բացակայում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար նախատեսված անհատական տեխնիկական միջոցներ, սարքավորումներ կամ նյութեր
որոշ դեպքերում չկան նշանային համակարգ կամ մակնշումներ (դասարաններում, լաբորատորիաներում, դահլիճներում):
Գնահատման արդյունքների վերլուծությունը տրամադրվել է լիազոր մարմինների ղեկավարներին: Առաջարկվել է միջոցներ ձեռնարկել զարգացման ենթակա գործառույթները (բնութագրիչները) բարելավելու ուղղությամբ.
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ունեցող սովորողների համար միջավայրի հարմարեցում՝ թեքահարթակների, վերելակների, հատուկ կահավորված սենյակների ստեղծում
տեսողության և լսողության խնդիրներ ունեցող սովորողների համար օժանդակ տեխնոլոգիաների ձեռքբերում
ռեսուրս սենյակների, լաբորատորիաների և ճաշարանների ապահովում անհրաժեշտ նյութերով և սարքավորումներով
անհատական տեխնիկական միջոցների ապահովում։
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
- Կանադացի ուսուցիչների թվային գործիքները 27.05.2026
- Առանց սմարթֆոն․ տարբեր արդյունքներ 26.05.2026























































