
ՄՀԿ – ի լուսանկարում՝ «Լուսէ» հիմնադրամի սանի աշխատանքը
ՀՀ կրթության տեսչական մարմինը 2025 թվականի տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ նշել է, որ գնահատված դպրոցների կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 550 սովորողներից 23-ի խնդիրը միայն ձայնն է, լսողությունը կամ տեսողությունը, 522-ը՝ ինտելեկտուալ խնդիրներ:
Ինտելեկտուալ խնդիրներ ունեցող սովորողներից 41-ն ունեն և՛ ինտելեկտուալ, և՛ հենաշարժական, 161-ը՝ և՛ ինտելեկտուալ, և՛ ձայնի, լսողության կամ տեսողության խնդիրներ, 3-ը՝ միայն հենաշարժական:
Գնահատման արդյունքների վերլուծությունները ցույց են տալիս, որ գնահատված դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնական գործընթացի կազմակերպումը որոշ չափով ապահովված է, սակայն «Լավ» և «Բավարար» գնահատված դպրոցներում ևս առկա են խնդիրներ մատչելի միջավայրի ստեղծման և անհրաժեշտ ռեսուրսների առկայության հարցերում։
Մասնավորապես.
Գնահատման արդյունքների վերլուծությունը տրամադրվել է լիազոր մարմինների ղեկավարներին: Առաջարկվել է միջոցներ ձեռնարկել զարգացման ենթակա գործառույթները (բնութագրիչները) բարելավելու ուղղությամբ.























































