«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Մանկավարժական աշխատողը՝
- սովորողների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա.
- պետք է դասարանում ձևավորի բարենպաստ մթնոլորտ, որին կարող է հասնել նաև սովորողներին վարքագծի կանոնները սովորեցնելու, հետևողականորեն դրանց կիրառմանը ուղղորդելու՝ սեփական օրինակի ճանապարհով.
- պետք է անաչառ ու բարյացակամ լինի բոլոր սովորողների նկատմամբ, հետևողական՝ նրանց կրթական պահանջների բավարարման գործում, պատրաստակամությամբ արձագանքի այդ առնչությամբ ծագած բոլոր խնդիրներին.
- պետք է նպաստի սովորողների մեջ այնպիսի դրական անձնային հատկանիշների ձևավորմանը, ինչպիսիք են՝ ինքնակրթությունը, ուսման արժևորումը, ինքնադաստիարակությունը, ինքնուրույնությունը, ինքնավերահսկումը, պատասխանատվությունը.
- պետք է նպաստի սովորողների ներանձնային և միջանձնային հարաբերություններում դրսևորվող դրական այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են համագործակցելու, ապրումակցման, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը.
- սովորողի մեջ սերմանի պատասխանատվություն հաստատության և հանրային սեփականություն համարվող գույքի պահպանման համար.
- պետք է հարգի սովորողների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն դարձնի նրանց արտահայտած կարծիքներին ու հայացքներին և նրանց չպարտադրի իր սեփական հայացքները.
- յուրաքանչյուր սովորողի հիմնարար իրավունքները երաշխավորելու համար պետք է հարգի յուրաքանչյուր սովորողի անձնական կյանքը և չտարածի կամ չփոխանցի սովորողի կողմից սոցիալական կայքերում.
- պետք է պահանջկոտ և հետևողական լինի բոլոր սովորողների նկատմամբ, ընդ որում՝ այդ պահանջկոտությունը պետք է հիմնավորված լինի և բխի գործընթացի կազմակերպման համընդհանուր շահերից.
- պարտավոր է գաղտնի պահել սովորողի մասնավոր կյանքին առնչվող տեղեկությունը, ինչպես նաև նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Սովորողի անձին վերաբերող տեղեկությունը կարող է օգտագործվել բացառապես ի շահ սովորողի.
- պետք է սովորողներին ծանոթացնի հաստատության սահմանած ներքին կարգապահական կանոններին, ուղղորդի, աջակցի և հետևի դրանց կատարմանը.
- ելնելով իր, նաև ոլորտի հեղինակության պահպանման շահերից՝ պետք է անաչառ լինի սովորողներին գնահատելիս, գնահատումը պետք է լինի հիմնավորված և անկողմնակալ՝ բարոյական արժեքներին ու սկզբունքներին համապատասխան։ Սովորողների նվաճումները գնահատելիս ուսուցիչը պարտավոր է ձգտել օբյեկտիվության և արդարության։ Իրավունք չունի սեփական հայեցողությամբ բարձրացնելու կամ իջեցնելու սովորողների գնահատականները, առաջադիմությունն արհեստականորեն բարձրացնելու նպատակով նրանց փոխարեն ուղղելու թույլ տված սխալները կամ քողարկել դրանք.
- չպետք է դրսևորի կոպիտ, արհամարհական վերաբերմունք սովորողի անձի նկատմամբ, պետք է զերծ մնա անհիմն, կրկնվող մեղադրանքներից:
դիտումներ 522
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026





































