«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցում ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնած վարչական վարույթի արդյունքներն ուղարկվել են ոչ միայն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, այլև Դատախազություն։ Այս տեղեկությունն այսօր «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ին գրավոր հայտնել է ՀՀ տեսչական մարմինը։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ՝ փետրվարի 28-ին Տեսչական մարմին ուղարկած գրավոր հարցման պատասխանի մեջ նշված է, որ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի` 2024 թվականի հունվարի 19-ի հրամանով Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ մինչև ս.թ. փետրվարի 27-ը: Փետրվարի 6-ի որոշմամբ երկարաձգվել է դպրոցի նկատմամբ իրականացվող վարույթի ժամկետը՝ նոր հանգամանքներն ու տեղեկությունների իսկությունը պարզելու, մասնագետների փորձագիտական եզրակացությունները ստանալու նպատակով։
Ըստ Տեսչական մարմնի՝ վարույթի ընթացքում կայացել են հանդիպումներ դպրոցի տնօրենի, մանկավարժական աշխատողների և առաջին դասարանների սովորողների ծնողների հետ, քննարկվել են պարզաբանման ենթակա հարցերը, անցկացվել են լսումներ (տնօրենի հետ նաև տեսչական մարմնում՝ 23․02․2024 թ․), կազմվել են արձանագրություններ։
Տեսչական մարմինը «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ին ուղարկած գրավոր պատասխանի մեջ նաև նշում է, որ վարույթի ընթացքում դպրոցի տնօրենի, տնօրենի տեղակալների, ուսուցիչների, հոգեբանի, դասղեկների, մանկավարժական այլ աշխատողների հետ լսումների արդյունքում, ինչպես նաև փորձագիտական եզրակացությունից պարզվել է, որ տարբեր դասարանների սովորողների միջև առկա են կոնֆլիկտային փոխհարաբերություններ, խաթարված է դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը:
Պաշտոնական պատասխանից տեղեկանում ենք, որ վարույթի ընթացքում պարզվել է՝ 2023-2024 ուսումնական տարում դպրոցի տնօրենին հատկացված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 9-րդ դասարանների դասաժամերը երբեմն փոխարինել են այլ ուսուցիչներ, երբեմն էլ դասը չի անցկացվել:
Բացի այդ, ըստ Տեսչական մարմնի, պարզվել է նաև, որ 2023-2024 ուսումնական տարում դպրոցի 1-ին դասարանների խմբակների պարապմունքներն անցկացվել են ոչ թե դասերից հետո, այլ դասերի ընթացքում: 5-րդ և 7-րդ դասարանների խմբակների պարապմունքները սահմանված կարգով չեն իրականացվել, իսկ 2-րդ դասարանների սովորողների համար ձևավորված խմբակները, համաձայն փորձագիտական եզրակացության, չեն գործել:
Տեսչական մարմինը գրավոր պատասխանի մեջ թվարկում է, թե որ իրավական ակտերն են խախտվել հ․ 130 դպրոցում․
- «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի 18-րդ կետն, ըստ որի՝ «Տնօրենը՝ […] ապահովում է արտադասարանական խմբակների […] բնականոն գործունեությունը.»,
- ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի հրամանով հաստատված հավելվածի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգի» 9-րդ կետի 1-ին ենթակետը, ըստ որի՝ «Խմբակը ստեղծվում է սովորողների՝ […] արտադասարանական ուսումնառության և ժամանցի կազմակերպման համար»,
- Նույն իրավական ակտի 10-րդ կետի 2-րդ ենթակետը, ըստ որի՝ «Հաստատությունում խմբակները ձևավորվում են՝ […] ուսուցչի կամ ծնողների առաջարկությամբ, որը քննարկվում է մանկավարժական խորհրդի նիստում և հավանության արժանանալու դեպքում հաստատվում է հաստատության տնօրենի հրամանով […]»,
- Նույն հավելվածի 11-րդ կետը, ըստ որի՝ «Խմբակի աշխատանքի կազմակերպման և վարման բովանդակության, որակի, ակնկալվող վերջնարդյունքների նկատմամբ վերահսկողությունը մշտադիտարկումների միջոցով իրականացնում է տվյալ հաստատության կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը կամ տնօրենի տեղակալը, վերջիններիս բացակայության դեպքում՝ տնօրենը»։
Տեսչական մարմնի ղեկավարը վերը նշված խախտումների հիմքով, ըստ պաշտոնական գրության, Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ին՝ ի դեմս տնօրեն Նվարդ Հովսեփյանի, տվել է կարգադրություն.
- Դպրոցում ապահովել բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ, հանձնարարականի կատարման մասին տեղեկացնել տեսչական մարմնին՝ մինչև 2024
թվականի մարտի 29-ը՝ կցելով հանձնարականը կատարած լինելը հավաստող փաստաթղթերի պատճենները: - Սահմանված կարգով իրականացնել ուսումնական խմբակների ուսուցում։ Հանձնարարականը կատարել և կատարման մասին տեղեկացնել տեսչական մարմնին՝ մինչև 2024 թվականի մարտի 29-ը՝ կցելով հանձնարականը կատարած լինելը հավաստող փաստաթղթերի պատճենները:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ՀՀ կրթության տեսչական մարմին էր դիմել մամուլում հրապարակված տեղեկությունների հիմքով, ըստ որոնց՝ երեխաները դասադուլ են անում տնօրենի հրաժարականի պահանջով, դպրոց էին ժամանել ոստիկաններ, իսկ ծնողներն ու ուսուցիչներն, ըստ մի շարք հրապարակումների, դժգոհում էին, որ մի շարք ուսուցիչներ ստիպված ազատման դիմումներ են գրել։
Հ․Գ․ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ՀՀ կրթության տեսչական մարմնի նշած խախտումների վերաբերյալ այսօր գրավոր հարցում է ուղարկել Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանին։
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026





















































