«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Հայաստանի ազգային գրադարանի կայքից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը:
Փոխնախարարի խոսքով, առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցած քննարկման արդյունքում լավարկվել են գրադարանային աշխատողին, նրա իրավունքներին ու պարտականություններին վերաբերող դրույթները:
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն էլեկտրոնային գրադարան և մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարևոր հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն գրադարանների օգտագործման նպատակները:
Օրենքի փոփոխությունը թույլ է տալիս, որ գրադարաններն օգտագործվեն ոչ միայն բուն նշանակությամբ, այլև զբոսաշրջային նպատակներով:
Օրենքի փոփոխություններով առաջարկվում է նաև թույլատրել հուշանվերների պատրաստումը և վաճառքը, կրթական ծրագրերի իրականացումը, գրքերի, պարբերականների հրատարակումն ու իրացումը, նկարահանումների, հեռուստատեսային ծրագրերի պատրաստումը, առևտրային ցուցահանդեսների կազմակերպումը, սրճարանային գործունեությունը, որոշակի ժամանակահատվածում գրադարանի գույքից օգտվելու իրավունքի տրամադրումը:
Գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով կթույլատրվի պետական մարմնի համաձայնությամբ:
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































