Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից
Կրթության համակարգի գնահատման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով ԵՄ «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրով կիրականացվի հետազոտություն: Նշված է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետների հետ հանդիպմանը փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, ըստ հաղորդագրության, ասել է․ «Արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով մենք կարևորում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նախադպրոցական, դպրոցական կրթական չափորոշիչներին, դպրոցներում ուսուցման բովանդակային կառավարումը վարչատնտեսականից առանձնացնելու վերաբերյալ որոշումներին և այն հարցեին, որոնք, ըստ պաշտոնական ձևակերպման, բարեփոխումներ են։
Նոր մեկնաբանություն