
Լուսանկարը՝ Guardian կայքից
Հանրային քաղաքականության ինստիտուտի հարցման արդյունքներով, բրիտանացի ուսանողների 35 տոկոսը ասել է, որ կարգելեր «Բարեփոխում» կուսակցության ներկայացուցիչների ելույթները համալսարաններում։ Այս պատասխանը նախընտրածների 41%-ը այն ուսանողներից է, որոնք նշել են, որ 2024 թվականի ընտրություններին քվեարկել են հենց «Բարեփոխում» կուսակցության օգտին։ Նուն կերպ 16 տոկոսը ցանկանում է արգելել Լեյբորիստական կուսակցությանը, այդ թվում՝ 2024-ի Լեյբորիստական ընտրողների 23 տոկոսը։
Ընդհանուր առմամբ՝ ուսանողների միայն 18%-ն է աջակցել այն գաղափարին, որ համալսարաններում պետք է թույլատրվի բոլոր քաղաքական կուսակցությունների ելույթները։ Հարցումն ընդգծել է, որ խոսքի և արտահայտման տարբեր ձևերի նկատմամբ վերաբերմունքը շատ տարբեր է։ Տվյալները հրապարակել է Guardian–ը։
«Բարեփոխում» կուսակցության փոխնախագահ Ռիչարդ Տայսը այս արդյունքներն անվանել է «սարսափելի» և պահանջել է կրճատել համալսարանների ֆինանսավորումը։
Նա, մասնավորապես, ասել է․ «Բրիտանական համալսարանները վաղուց դադարել են լինել իրական ուսուցման, բանական բանավեճի և մտավոր մարտահրավերների կենտրոններ։ Դրանք դարձել են ձախակողմյան քարոզչությամբ լի արձագանք կլանողներ, որոնք ղեկավարում են ակտիվիստ դասախոսները։ Համալսարանների ղեկավարներն են պատասխանատու այս մշակույթի ձևավորման համար։ Կառավարությունը պարտավոր է կրճատել դրամաշնորհները, մինչև սա շտկվի»։
























































