«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ec.europa.eu կայքից
Եվրաստատի՝ 2024 թվականին հավաքված ու ամփոփված տվյալներով՝ ԵՄ-ում 15–34 տարեկանների 14.2%-ը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ դուրս է եկել ֆորմալ կրթությունից կամ ուսումնական նախապատրաստական հաստատությունից։
Ամենաբարձր դադարեցման ցուցանիշները գրանցվել են Նիդերլանդներում (32.2%), Դանիայում (27.1%), Լյուքսեմբուրգում (24.8%) և Էստոնիայում (24.4%)։ Իսկ ամենացածր ցուցանիշները եղել են Ռումինիայում (1.5%), Հունաստանում (2.2%) և Բուլղարիայում (3.5%)։
Կրթության բոլոր մակարդակներում (ցածր, միջին, բարձր) կրթական ծրագիրը չավարտելու ամենատարածված պատճառը այն էր, որ այն չի բավարարել սպասումներին կամ չափազանց բարդ է եղել․ այդպես պատասխանել է ֆորմալ կրթությունը լքած մարդկանց 42.6%-ը։ Հաջորդել են այլ ընտանեկան կամ անձնական պատճառները (18.5%) և աշխատանքի նախընտրությունը (13.8%)։ Ֆինանսական պատճառները որպես հիմնական դադարեցման հանգամանք նշել է մարդկանց ընդամենը 5.3%-ը։
Կրթական ծրագրին առնչվող պատճառները, ըստ պաշտոնական տվյալների, տարբեր են եղել ըստ կրթական մակարդակի․ դրանք կազմել են 28.7% ցածր մակարդակի դեպքում, 35.9%՝ միջին, և 50.2%՝ բարձր կրթական մակարդակի դեպքում։
Միևնույն ժամանակ, հիվանդությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված դուրս գալու դեպքերը ավելի հաճախ գրանցվել են ցածր կրթական մակարդակ ունեցողների շրջանում (11.1%), համեմատած միջինի (9.8%) և բարձրի (5.6%) հետ։
Այլ ընտանեկան կամ անձնական պատճառներն էլ առավել բնորոշ են եղել ցածր կրթական մակարդակին (24.6%) և նվազել են կրթական մակարդակի բարձրացման հետ՝ 21.8% միջինում և 15.0% բարձրում։ Նույնը վերաբերում է նաև աշխատանքի նախընտրությանը․ 17.7% ցածր մակարդակում, 15.7% միջինում և 11.9% բարձր մակարդակում։
Կրթությունը ֆինանսական պատճառներով դադարեցնելը ավելի տարածված է եղել բարձր կրթական մակարդակում (5.7%), քան միջինում (4.8%)։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ