«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ynetnews-ի
Իսրայելի Կրթության նախարարությունը սահմանել է կարգ, ըստ որի՝ 2026 թվականից կրտսեր դպրոցում խստիվ արգելվելու է սմարթֆոնների կիրառությունը։ Աշակերտները չեն կարողանալու հեռախոս օգտագործել անգամ դպրոցի բակում, միջանցքներում կամ դասերի ընդմիջումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք խիստ անհրաժեշտ են դասի ընթացքում և երբ դրանք պետք է օգտագործվեն բացառապես ուսուցչի վերահսկողությամբ։
Նախարար Յովավ Քիշը բացատրել է, որ այս քայլը նպատակ ունի նվազեցնել շեղող գործոնները, ամրապնդել աշակերտների միջև ուղիղ սոցիալական շփումները, ինչպես նաև ապահովել ավելի հանգիստ ու կենտրոնացած ուսումնական միջավայր։ Նրա խոսքով՝ այսօր երեխաները «ավելի շատ շփվում են էկրանների, քան միմյանց հետ», և դպրոցը պետք է պաշտպանի նրանց՝ իրական միջանձնային կապերի զարգացման հնարավորությունը։
Israel National News-ը ընդգծում է, որ նախաձեռնությունը երկար քննարկումների արդյունք է։
Նախարարության տվյալներով՝ սոցցանցերի կախվածության խնդիրը գնալով սրվում է։ Նախարարը վկայակոչել է Իսրայելի կրթության նախարարության և միջազգային կազմակերպությունների ․ ուսումնասիրությունները։
Ըստ Իսրայելի կրթության նախարարության, դեռահասների մոտավորապես 60 տոկոսը կախվածություն ունի սոցիալական մեդիայից։ Սա, ըստ մասնագետների, բացասաբար է ազդում ուսումնական առաջադիմության, հոգեբանական բարեկեցության և դպրոցի ներսում առողջ հաղորդակցության վրա։
Իսրայելական Ynet-ը հայտնում է, որ որոշման շրջանակում դպրոցները կստանան մեթոդական աջակցություն՝ ծնողների հետ միասին երեխաներին կսովորեցնեն սմարթֆոնների պատասխանատու և սահմանափակ օգտագործման ձևերը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ