«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Ստենֆորդի համալսարանի կայքից
Սերունդներ շարունակ ուսուցիչներն աշակերտներին հորդորել են հանգիստ նստել և տեղում չշարժվել։ Մինչդեռ Ստենֆորդի համալսարանի ղեկավարած հետազոտությունը փաստում է, որ շարժունակ, ակտիվ երեխաներն ավելի ստեղծագործ են։
Ստենֆորդի համալսարանի գիտական հետազոտությամբ պարզվել է, որ վեցերորդ և յոթերորդ դասարանների աշակերտների մեծամասնությունն ավելի ստեղծագործ գաղափարներ է առաջադրել, երբ նրանց թույլատրվել է շարժվել։ Բացի այդ, ըստ հետազոտության, անշարժ նստելու հորդորի բացակայությունն ամենևին էլ չի նվազեցրել ուշադրությունը կենտրոնացնելու կամ տեղեկությունը հիշելու կարողությունը։
Շարժում
«Եթե նայեք երեխաներով լի դասարանին, կտեսնեք շատ շարժում, և մենք սովորաբար ենթադրում ենք, որ եթե երեխաները շարժվում են, ապա նրանք ուշադրություն չեն դարձնում», – կարծրատիպերը կոտրելու փորձ է արել Ստենֆորդի համալսարանի Կանխարգելիչ հետազոտությունների կենտրոնի բժշկության հարցերով դասախոս, կրթական հոգեբանության դոկտոր, հետազոտության համահեղինակ Մարիլի Օպեցցոն։ «Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում երեխաների համար օգտակար է անել այն, ինչ պահանջում է նրանց մարմինը», – ավելացրել է նա։
«Թվում է տրամաբանական, որ մարդու ֆիզիկական մարմինը ազդում է մտածողության գործընթացների վրա», – նշել է հետազոտության համահեղինակ, Ստենֆորդի համալսարանի ուսուցման կենտրոնի տնօրեն Դեն Շվարցը։
Բնական տեմպով
2014 թվականին Օպեցցոն և Շվարցը պարզել էին, որ ստեղծագործ մտածողությունը բարելավվում է համալսարանական ուսանողների և այլ մեծահասակների մոտ, երբ նրանք քայլում են իրենց ընտրած բնական տեմպով։
Ըստ հետազոտության արդյունքների, եթե աշակերտը նստած դիրքում ունեցել է ընդհանուր 10 գաղափար, որոնցից երկուսն են նոր եղել, ապա շարժվելու ազատության պայմաններում արտահայտել է 20 գաղափար, որոնցից չորսը՝ նոր։
Յուրաքանչյուր փորձի ընթացքում, բացի տարբերակված մտածողությունից, չափվել է նաև երկրորդ ճանաչողական գործընթացը։ Առաջին փորձը՝ 32 վեցերորդ դասարանցիների տրվել են հիշողության առաջադրանքներ, իսկ 43 յոթերորդ դասարանցիների դեպքում չափվել է կենտրոնացված ուշադրությունը։
Անշարժ նստելն՝ ազատության դեմ
Առաջին փորձի ընթացքում վեցերորդ դասարանցիների ստեղծագործ մտածողությունն ու հիշողությունը չափվել է երկու պայմաններում․
դասարանային աթոռի վրա նստած՝ հնարավորինս անշարժ մնալու հանձնարարությամբ
«շարժվող աթոռի» վրա նստած, որը թույլ էր տալիս ճոճվել։ Երեխաներին թույլատրվել է շարժվել այնպես, ինչպես բնականորեն կամենում են ցվում։
Ստեղծագործելու առավելությունը
Հիշողության առաջադրանքը հիմնվել է «ստեղծման էֆեկտի» վրա, ըստ որի մարդիկ ավելի լավ են հիշում այն բառերը, որոնք ստիպված են լինում ստեղծել, քան պարզապես կարդալ։ Աշակերտներին տրվել են բառերի զույգեր, որոնց կեսում նրանք պետք է լրացնեին երկրորդ բառը՝ բաց թողնված տառերով։
Հետազոտողները արդյունքներն ամփոփելով՝ պնդում են, որ ազատ պայմաններում ստեղծագործելն ավելի արդյունավետ է հիշողության զարգացման համար։
Պարզվել է նաև, որ աշակերտների մոտավորապես 80 տոկոսն ավելի ստեղծագործ է եղել, երբ նրանց թույլատրվել է շարժվել՝ առաջադրելով ավելի շատ նոր գաղափարներ։
Երկրորդ փորձին ավելացվել է երրորդ պայման՝ «նստել ինչպես սովորաբար», որը սահմանափակում էր շարժումը, բայց հոգեբանական արգելք չէր ստեղծում։ Աշակերտներն ունեցել են ավելի շատ նոր գաղափարներ, քան անշարժ նստելիս, բայց ավելի քիչ, քան շարժվելու լիակատար ազատության պայմաններում։ Սա վկայում է, որ ոչ միայն շարժվելու ազատությունն է օգնում ստեղծագործությանը, այլև շարժումը ճնշելը կարող է վնասել գործընթացին։
Ապագայի դասարանը
«Տարբեր երեխաներ տարբեր չափով էին շարժվում, բայց շարժման չափը չէր կանխատեսում ստեղծագործությունը», – ասել է Օպեցցոն և պնդել․ «Եթե երեխաներին թույլ տաս շարժվել իրենց բնական ռիթմով, կունենան ավելի ստեղծագործ գաղափարներ։ Խոսքը բոլորին ստիպելու մասին չէ»։
«Որքանով է ուսուցիչների համար շեղող, երբ աշակերտները շարժվում են իրենց տեղերում», – հարցրել է հետազոտության հեղինակն ու հույս հայտնել, որ հետազոտությունների հաջորդ փուլի արդյունքները կօգնեն փոխել պատկերացումները դասարանում երեխաներին անշարժ նստելու պարտադրանքի մասին։
«Ժամանակակից դասարանները, ինչպես գրասենյակները, փոխվում են։ Ինչպիսի՞ն պետք է լինի ապագայի դասարանը։ Հուսով եմ, այս հետազոտությունը կօգնի ազատականացնել մարդկանց մտածողությունը»,– եզրափակել է կրթական հոգեբանության դոկտորը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ