«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ romaniainsider կայքից
Ռումինիայի կրթության նախարար Դանիել Դավիդը հրաժարական է տվել մեկ տարվա պաշտոնավարումից հետո։
Իր բլոգում նա նշել է, որ երբեք չի ձգտել քաղաքական կարիերա անել և նախարարի պաշտոնը ընդունել է ժամանակավորապես ճգնաժամային փուլում երկրին և կրթության ու գիտության համակարգին օգնելու նպատակով։ Նրա խոսքով՝ հրաժարականի որոշումը վերջնական է և ունի մասնագիտական հիմք։
Դավիդը հայտնել է, որ դեռևս 2025 թվականի հունիսին պատրաստ էր վերադառնալ Կլուժ-Նապոկա՝ Բաբեշ–Բոյայի համալսարան, որտեղ զբաղեցնում էր ռեկտորի պաշտոնը։ Սակայն ժամանակավորապես շարունակել է աշխատանքը՝ կապված երկրի ֆինանսական ճգնաժամի և հնարավոր դեֆոլտի ռիսկի հետ, որը կարող էր բացասաբար ազդել կրթության և գիտության ոլորտների վրա։
Դանիել Դավիդը կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետով․ 2024 թվականին, ապա այս տարվա հունիսից։
Նա ընդգծել է, որ հոգեբանությունն այն ոլորտն է, որտեղ կարող է երկարաժամկետ և առավել արժեքավոր ներդրում ունենալ երկրի համար։ Իր պաշտոնավարման ձեռքբերումների շարքում Դավիդը նշել է, որ 2026 թվականին կրթության բյուջեն կլինի ավելի բարձր՝ թե՛ անվանական արտահայտությամբ, թե՛ ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ։ Նա ընդգծել է ԵՄ և Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված քայլերը՝ ուսանողների, աշակերտների, դասախոսական և գիտական կազմի կարգավիճակի, ինչպես նաև ուսումնական ծրագրերի ու գնահատման ոլորտներում։
Դանիել Դավիդը 2020 թվականից ղեկավարում է Բաբեշ–Բոյայի համալսարանը։ 2024-ին վերընտրվել է ռեկտոր, սակայն ժամանակավորապես կասեցրել է իր լիազորությունները՝ կրթության նախարարի պաշտոնը ստանձնելու համար։
Արդեն նախկին նախարարը կլինիկական կոգնիտիվ գիտությունների պրոֆեսոր է։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ