«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ politico.eu կայքից
2024 թվականին ԵՄ-ում 18–24 տարեկան երիտասարդների 9.4 %-ն է լքել դպրոցը կամ կրթությունը՝ ունենալով առավելագույնը միջնակարգ կրթություն։ Տասը տարի առաջ այդ ցուցանիշը գերազանցում էր 11 տոկոսը։ Այս տվյալները հրապարակել է Եվրոպական տվյալների լրագրության ցանցը։
Մինչ Հարավային Եվրոպայի մի շարք երկրներ գրանցել են զգալի բարելավում, որոշ հյուսիսային և կենտրոնական երկրներում արձանագրվում է հակառակ միտում։
Գերմանիայում՝ աճող ցուցանիշներ
Գերմանիայում դպրոցից վաղ հեռացումների մակարդակը վերջին տարիներին աճել է․
2021 թ․ – 12.2%
2022 թ․ – 12.5%
2023 թ․ – 13%
Գերմանիան արդեն մի քանի տարի է՝ չի համապատասխանում ԵՄ սահմանած նպատակային շեմերին։ Նման աճ է արձանագրվել նաև Դանիայում, Լիտվայում և Կիպրոսում, որտեղ վերջին տասնամյակում ցուցանիշը բարձրացել է ավելի քան 2 տոկոսային կետով։
Իսպանիայում դպրոցից վաղ հեռացումների մակարդակը 2014 թվականի մոտ 22 տոկոսից նվազել է մինչև 13 տոկոս, իսկ Պորտուգալիայում՝ 17.3 տոկոսից մինչև 6.6 տոկոս։ Էական բարելավումներ են արձանագրվել նաև Մալթայում, Հունաստանում և Իտալիայում։
Քաղաք–գյուղ տարբերություն
ԵՄ-ում դպրոցից վաղ հեռացումների խնդիրը առավել սուր է քաղաքային կենտրոններից դուրս։ 2024 թվականին խոշոր քաղաքներում ցուցանիշը կազմել է 8.3%, մինչդեռ քաղաքամերձ և գյուղական տարածքներում, ըստ Եվրոպական տվյալների լրագրության ցանցի, գերազանցել է 10%–ը։ Սակայն Գերմանիայում և Իտալիայում դպրոցից վաղ հեռացումների մակարդակը 10 տոկոսից բարձր է նույնիսկ խոշոր քաղաքներում։
Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Հարավարևելյան Ռումինիայում, ինչպես նաև մի շարք գերմանական տարածաշրջաններում, որտեղ դպրոցից վաղ հեռացումների մակարդակը գերազանցում է 15 %-ը։
ԵՄ նպատակները և ռիսկերը
Դպրոցից վաղ հեռացումների նվազեցումը ԵՄ կրթական քաղաքականության առանցքային նպատակներից է։ 2020 թվականին ԵՄ-ն առաջին անգամ կարողացել է իջեցնել ցուցանիշը 10 %-ից։ 2021 թվականին սահմանվել է նոր նպատակ՝ մինչև 2030 թվականը այն նվազեցնել 9 %-ից։
Թեև ԵՄ-ն ընդհանուր առմամբ մոտ է այդ նպատակին, փորձագետները զգուշացնում են, որ երկրների և տարածաշրջանների միջև աճող տարբերությունները կարող են խորացնել սոցիալական և տնտեսական անհավասարությունները և թուլացնել Եվրոպայի զարգացման ներուժը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































