Պատկերը՝ Համաշխարհային տնետսական ֆորումի կայքից
Ապատեղեկատվությունը և թերի տեղեկատվությունը որպես համաշխարհային վտանգ ընդգծված է Գլոբալ ռիսկերի՝ 2026 թ․ զեկույցում։
Երկամյա ժամանակահատվածում ապատեղեկատվությունն ու թերի տեղեկատվությունը զբաղեցնում են երկրորդ տեղը՝ զիջելով միայն գեոտնտեսական դիմակայությանը և շարունակում են մնալ սուր գլոբալ խնդիր։
Զեկույցի հեղինակներն ուշադրություն են հրավիրում հանգամանքին, որ հարստությունը սակավաթիվ մարդկանց ձեռքում կենտրոնացնելու ձգտումներն ու կյանքի թանկացման բարձր ճնշումները շարունակում են մնալ սպառնալիք։ Այս համատեքստում միջազգային փորձին տրապետող մասնագետները կարևոր են համարում նշելը, որ զարգացող տնտեսությունները դառնում են լուրջ ռիսկ՝ կասկածի տակ դնելով սոցիալական պայմանագիրը և դրա ֆինանսավորման կայունությունը։ Եվ հենց այս իմաստով է հատուկ նշանակություն ստանում տեղեկատվության հարցը։
Զեկույցում գլոբալ ռիսկերի վերլուծությունը ներկայացված է երեք ժամանակային կտրվածքով՝ 2026 թ․, 2026–2028 թթ․ և 2026–2036 թթ․։ Նպատակն է՝ աջակցել որոշում կայացնողներին՝ ընթացիկ ճգնաժամերի և ավելի երկարաժամկետ առաջնահերթությունների միջև հավասարակշռություն գտնելը։
Գլոբալ ռիսկերի ընկալման հարցման արդյունքները համախմբում է աշխարհի ավելի քան 1 300 փորձագետների դիտարկումները։
Դեռ 2024 թ․ մարտին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Փաստեր և ոչ ֆեյքեր» (Facts not Fakes) զեկույցում ընդգծված էր, որ ապատեղեկատվության աճն ունի հեռահար հետևանքներ քաղաքականության բազմաթիվ ոլորտներում՝ սկսած հանրային առողջապահությունից մինչև ազգային անվտանգություն։ «Այն կարող է կասկածի տակ դնել փաստական ապացույցները, վտանգել հանրային քաղաքականությունների իրականացումը և խաթարել մարդկանց վստահությունը ժողովրդավարական հաստատությունների ամբողջականության նկատմամբ»,– նշված էր ՏՀԶԿ զեկույցում։
Միջազգային կառույցներն ընդգծում են դեռ դպրոցական տարիքից երեխաներին մեդիագրագետ դարձնելու անհրաժեշտությունը։ Այս հարցում մեծ է ուսուցիչների դերը։

























































