
Լուսանկարը՝ UNESCO – ի կայքից
Ինչպե՞ս կարող է կրթությունը նպաստել խաղաղությանը և կանխել բռնությունները։ Այս հարցն անցյալ շաբաթ առանցքային է եղել Կամբոջայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ անցկացված աշխատաժողովի ընթացքում։
Աշխատաժողովը տեղի է ունեցել Թուոլ Սլենգի ցեղասպանության թանգարանում, Կամբոջայի Մշակույթի և նուրբ արվեստների նախարարության, Կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության և Թուոլ Սլենգի ցեղասպանության թանգարանի հետ համատեղ։
Առանձնահատուկ ընդգծվել է դասարանային ուսուցումն ու հուշավայրերում փորձառական կրթությունը փոխկապակցելու կարևորությունը, ուսուցիչների և ուղեկցողների կարողությունների զարգացումը՝ բարդ և զգայուն պատմական թեմաների անդրադարձի համատեքստում։
Հետկոնֆլիկտային հասարակության կարիքը
Հատուկ քննարկման է արժանացել հարցը, որ հետկոնֆլիկտային հասարակությունում ապրող երիտասարդներին խրախուսվում է մտածել այն ապագայի մասին, որը նրանք պատկերացնում են իրենց համար, և այն մասին, թե ինչպես կարող է խաղաղության կրթությունը նպաստել ավելի ներառական հասարակության ձևավորմանը։
Հիմնական առաջարկություններից են պատմական վայրերը ներառական, երիտասարդական ուսուցման կենտրոնների վերածելը, դրանք ֆորմալ կրթական համակարգի հետ կապակցելն ու քաղաքացիական գիտակցությունը խթանելը։
























































