
Լուսանկարը՝ ՄՀԿ–ի
«Նոր էտապ» ՀԿ–ն «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կատարել է ուսումնասիրություններ՝ հակակոռուպցիոն կրթության ոլորտում։ ՀԿ–ն պետական և մասնավոր բուհերին ուղարկել է հարցումներ հակակոռուպցիոն դասընթացի արդյունավետության վերաբերյալ։ Պատասխաններում բոլոր բուհերը հայտնել են պատրաստակամություն, սակայն ստացված պատասխանները վկայել են, որ բուհերը նախընտրում են ինքնուրույն որոշել հակակոռուպցիոն արշավների բովանդակությունը, թեև պետականորեն հաստատված է հակակոռուպցիոն ռազմավարությունը։

Լուսանկարը՝ ՄՀԿ–ի
ՀԿ–ն առաջարկել է հատուկ ուշադրություն կենտրոնացնել սովորողների և դասավանդողների բարեվարքությանը։
Անդրադարձ է եղել հակակոռուպցիոն կրթության համակարգմանը։
Ըստ ծրագրի փորձագետ, իրավաբան Աստղիկ Մատինյանի, ուսուցիչների, դասախոսների, պետական մարմինների նկատմամբ դրսևորվող անվստահության հիմքում բարեվարքության ոչ բավարար լինելն է։
Խնդիրների շարքում նշվեց նաև կրթական ոլորտում թափանցիկության պակասը։ Ուստի ՀԿ–ն առաջարկում է ստեղծել բաց տվյալների միասնական վահանակ հակակոռուպցիոն կրթության ամբողջական շղթայի ներառմամբ, գիտելիքի միջին աճի վիճակագրություն, կատարողականի վերաբերյալ տվյալներ։

Լուսանկարը՝ ՄՀԿ–ի
Քննարկվեց նաև նախակրթական հաստատություններից սկսած որակյալ կրթության անհրաժեշտության, դրա ապահովման հնարավորությունների հետ կապված խնդիրները և բացերը լրացնելու անհրաժեշտությունը։
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում, որը ղեկավարում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի գլխավորությամբ գործող կոնսորցիումը։
























































