
Լուսանկարը՝ presstv.ir կայքից
Պաղեստինի կրթության նախարարությունը Ուսուցիչների միության հետ Գազայում իրականացրել է քննարկում՝ պատերազմի պատճառով կրթության ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման նպատակով։ Վրանում անցկացված «համերաշխության գագաթաժողովին» օնլայն են միացել կրթության ոլորտի փորձագետներ ու մասնագետներ, որոնք անվտանգության նկատառումներով չեն կարողացել մասնակցել միջոցառմանը։ Իսրայելական ուժերն ամեն կերպ խոչընդոտել են գագաթաժողովին ակադեմիական լայն շրջանակների մասնակցությանը։
Պաղեստինի ուսուցիչների միության ղեկավարն ասել է, որ պատերազմից հետո սպանվել է 255 ուսուցիչ, 90 դպրոց է ավերվել, 650 հազար աշակերտ կրթություն ստանալու հնարավորությունից զրկվել է։ Ուստի անհրաժեշտ է ամեն գնով գտնել ուղիներ՝ կրթության ոլորտը նորմալ հուն բերելու ուղղությամբ։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ կրթությունը ինքնության պահպանման ամենաուղիղ միջոցն է և համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել կրթության պայմանների բարելավման նպատակով։
























































