«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած «Սիմֆոնիկը ի աջակցություն Յունիսեֆի» բարեգործական համերգից հետո Վերին Արտաշատի Արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի ուսուցիչ Գայանե Ստեփանյանը վկայեց, որ մեկ տարի սպասել են, թե, ի վերջո, երբ կկարողանան օգտվել դպրոցական աբոնեմենտի համակարգի հնարավորությունից։
Սպասելիքներն այդպես էլ չեն արդարացրել. հնարավոր չի եղել երեխաներին աբոնեմենտով բերել համերգի, չնայած դասավանդման տեսանկյունից ավելի վաղ էլ էր պետք սաներին բերել համերգասրահ։
Մինչդեռ, ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար հիշեցնում է այս առավելության մասին եւ նշում, որ ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային հաստատություն կապը, նպաստել երեխաների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը:
Հ.Գ. Ուսուցիչը տվյալ դեպքում դասերը ծրագրել է ըստ պետականորեն հաստատված առավելության։ Ո՞վ պետք է հետեւողական լինի պետական որոշումների պատշաճ կատարմանը։
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026






















































