Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի
«Նախակրթության ծառայությունների մեծ պահանջարկ կա։ Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք մանկապարտեզների ու նախակրթարանների հասանելիության խնդիրը՝ կապված ենթակառուցվածքների հետ»,- մայիսի 7-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։
«Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ՝ մանկապարտեզների ու դպրոցների կրթական միջավայրի ընդլայնման համար»,- ավելացրեց տիկին Պողոսյանը։
Ալվարդ Պողոսյանը նաև ասաց, որ կաշխատեն դպրոցներում չընդգրկված երեխաների խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղահանված երեխաներին։
Նոր մեկնաբանություն