«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության
Հայաստանում ատեստավորված ուսուցիչները 3830 -ն են։ Կան ուսուցիչներ, որոնք մի քանի անգամ են մասնակցել ատեստավորմանը և վարձատրվում են իրենց լավագույն արդյունքին համապատասխան: Այս տվյալները www.mediaforedu.am-ին փոխանցեց ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
2023 թվականին բոլոր դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները հնարավորություն են ստացել մասնակցել ատեստավորմանը:
Պաշտոնական տվյալներով, 2021 թվականին հայտ է ներկայացրել 1372 ուսուցիչ, մասնակցել է 996-ը, ատեստավորվել է 644-ը։
2022 թվականին հայտ է ներկայացրել 3883 ուսուցիչ, մասնակցել է 2329-ը, արդյունքում ատեստավորվել է 1553 ուսուցիչ։
2023 թվականին հայտ է ներկայացրած ուսուցիչները 6320-ն են, ատեստավորմանը մասնակցել է 4293-ը, ատեստավորվել` 2976-ը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022/2023 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում մանկավարժական աշխատողների թիվը 38 285 է։ 78.9%-ը՝ 30206 մարդ, կատարել է միայն ուսուցչական աշխատանք, իսկ 21.1%-ը` 8079 մարդ, վարչական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքներին զուգընթաց զբաղվել է նաև ուսուցչական գործունեությամբ։
Ստացվում է, որ Հայաստանում ատեստավորվել է ուսուցիչների մոտ 10%-ը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026






















































