
Լուսանկարը՝ Յունիսեֆի ՖԲ էջից
ՀՀ կրթության տեսչական մարմինը, առաջնորդվելով իր վերահսկողական և կանխարգելիչ գործառույթներով, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությամբ՝ քաղաքացուց ստացված դիմումի հիման վրա, իրականացրել է ուսումնասիրություն Լոռու մարզի N միջնակարգ դպրոցում: Սովորողի կրթական իրավունքների պաշտպանության և օրենսդրության պահանջների կատարման իսկությունը գնահատելու նպատակով հարուցվել է վարչական վարույթ:
Տեսչական մարմինը բացահայտել է խնդիրներ՝
Ըստ տեսչական մարմնի պաշտոնական դիրքորոշման, խախտվել են՝
Դասվարն, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուսուցման գործընթացում չի կիրառել սովորողների անհատական կարիքներին և ուսուցման առանձնահատկություններին համապատասխան մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչի հետևանքով նվազել է դասապրոցեսի արդյունավետությունը։
Տեսչական մարմինը ընդգծում է, որ խախտվել են այլ իրավական ակտեր ևս.
ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենությանը տրվել է կարգադրություն՝
Կրթության տեսչական մարմինը ընդգծում է, որ կարևորում է կրթական հաստատության քայլերը՝ ուղղված սովորողների անհատական կարիքների ճանաչմանն ու բավարմանը, ինչպես նաև հոգեբանական աջակցության համակարգի ամրապնդմանը։ Դպրոցի կողմից վերոնշյալ խախտումների վերացումը կնպաստի երեխայի կրթական իրավունքի լիարժեք իրացմանը և դպրոցում ներառական կրթության մշակույթի զարգացմանը՝ ի նպաստ բոլոր սովորողների բարեկեցության։
























































