«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի 11-րդ սերնդի ուսուցիչ-առաջնորդներին։
Ըստ ԿԳՄՍ հաղորդագրության, ծրագրի մասնակիցներն ավարտել են ուսուցիչների առաջնորդության ակադեմիան (7-շաբաթյա վերապատրաստման ծրագրով), ստացել են 30 կրեդիտի հավաստագրերը և տեղափոխվել մարզեր՝ որպես ուսուցիչ աշխատելու նպատակով:
Նախարարը կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է ուսուցիչների ներգրավմանը, դասավանդման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և նոր մոտեցումների տարածմանը։
«Շատ հաճախ ձեր ներկայությունը դառնում է այնպիսի փոփոխությունների մեկնարկ, որոնք շարունակվում են նաև ձեր հեռանալուց հետո: Տարվա ավարտին ձեր աշխատանքի արդյունքը կտեսնեք երեխաների աչքերում, իսկ դա ամենաթանկ պարգևն է ուսուցչի համար», – հյուրերին ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ուսուցիչների առաջարկները և դիտարկումները պետական կրթական քաղաքականության կատարելագործման գործում՝ կոչ անելով ակտիվորեն օգտվել նաև պետության ընձեռած հնարավորություններից՝ մասնակցելով կամավոր ատեստավորմանը, որը հնարավորություն կտա բարձրացնելու վարձատրությունը։
Նախարարն առանձնացրել է ուսուցիչնե ինքնավարության սկզբունքը․ «Մենք ցանկանում ենք, որ դպրոցները լինեն նախաձեռնող և ունենան կարողություններ՝ հարցերը քննարկելու, որոշումներ կայացնելու համար։ Կարևորում ենք մանկավարժական ինքնավարության զարգացումը, որպեսզի մեր ուսուցիչները հստակ իմանան իրենց իրավունքները և ունենան ազատություն՝ որոշելու դասագրքի ընտրությունը, կիրառվող մեթոդները, դասերի պլանավորումն ու մյուս բոլոր մանկավարժական հարցերը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նաև պատրաստակամություն՝ սովորելու միմյանցից, կիսվելու փորձով և միասին ձևավորելու առողջ ու համագործակցային միջավայր»։
Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ «առաջնորդությունն այն առանցքային հմտություններից է, որը պետք է ձևավորել ուսուցիչների և տնօրենների շրջանում՝ մանկավարժական ինքնավարության լիարժեք իրականացման համար»։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ