«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!


Լուսանկարը՝ ԿՏՄ-ի
«Կրթության տեսչական մարմինը կարևորում է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի նախաձեռնությունը, որի շրջանակում հոկտեմբերի 6-ին ներկայացվեցին Տավուշի մարզում արդեն երկրորդ տարին անցկացվող 9-րդ դասարանցիների ավարտական քննությունների՝ էսսեների ուսումնասիրության արդյունքները»,- իր պաշտոնական էջում գրել է Կրթության տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը առաջարկեց քարտեզագրել ներկայացված խնդիրները, հնարավորություն տալով համակարգված գնահատել դրանց ծավալը և բնույթը՝ հետագա վերահսկողական քայլերը արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Տեսչական մարմինը ընդգծում է, որ «պատրաստակամ է համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կրթության ոլորտում առկա խնդիրների բացահայտման և լուծման ուղղությամբ՝ ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն և որակյալ կրթական գործընթաց»։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Էսսե քննադատական մտածողությամբ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































