«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Ջոնաթան Հեյդի պաշտոնական էջից
Երեխաների օնլայն անվտանգության վերաբերյալ իրավական ակտը ԱՄՆ Սենատում հաստատվելուց հետո ներկայացուցիչների պալատում դեռ չի քննարկվել։ Գրում է «Նյու Յորք Թայմս»-ը։
Ամերիկացի իրավաբաններն աշխատում են նախագծի վրա, որը փորձում է զսպել սոցիալական մեդիայի գիշատիչ ազդեցությունը՝ հարգելով խոսքի ազատության սկզբունքը։
Իրավաբանների նպատակն է ապահովել սոցիալական մեդիայի ալգորիթմ երեխաներին ծայրահեղ բովանդակություն ունեցող նյութերից պաշտպանելու համար։
Դեռահասներին օնլայն վտանգներից հեռու պահելու հարցում մեծ դերակատարություն ունի սոցիալական հոգեբան Ջոնաթան Հեյդն իր հետազոտությամբ։ Նրա հեղինակած «Անհանգիստ սերունդ․ ինչպե՞ս է վերափոխվում մանկությունը՝ պատճառելով հոգեկան հիվանդության համաճարակ» վերնագրով գիրքը բեսթսելլեր դարձավ մանկությանը սպառնացող վտանգների ու դրանցից խուսափելու հարցերի շնորհիվ։
Ջոնաթան Հեյդը, մի կողմ դնելով տարբեր երկրներում նկատվող դեռահասների հոգեկան շեղումների վերաբերյալ պնդումներն, ուսումնասիրել է մանկության բնույթը, ներառյալ հարցը, թե ինչո՞ւ պիտի երեխաները խաղան, ինչպե՞ս պետք է հասունանան, զարգանան, ճանաչեն իրենք իրենց և դառնան կայացած մարդ։
Այս հարցերի հիմքում դեռևս 2010-ական թվականներից նկատվող ինքնավնասումների, դեպրեսիաների և հոգեկան շեղումների խորացման միտումն էր դեռահասների շրջանում։ Հեղինակը բացատրում է, թե ինչու է սոցիալական մեդիան ավելի շատ վնասում աղջիկներին՝ աղետալի հետևանքներ առաջացնելով նրանց ընտանիքներում, սոցիալական միջավայրում։
TikTok-ի և Instagram -ի հետևորդ աղջիկների շրջանում ստեղծվում են մանիպուլացված պատկերացումներ գեղեցկության վերաբերյալ, տղաներին էլ շեղում են ժամանակն ու ուշադրությունը կլանող խաղերն ու պոռնոգրաֆիկ նյութերը։
«Նյու Յորք Թայմս»-ը նկատում է, որ դպրոցում հեռախոսների կիրառության արգելքը երեխաների հոգեբանական անվտանգության ապահովման առաջին ակնհայտ քայլն է, սակայն մեծ խնդիր է մնում ծնողների պահանջը, որ երեխաների հետ մշտապես ունենան հեռախոսային կապ, հատկապես զենքի կիրառության աղմկահարույց դեպքերի ֆոնին։ Այս արգելքներից բացի շատ կարևոր է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ավելացնել անձնական շփումների մեծ հնարավորություններ ապահովող զբոսայգիները, կինոթատրոնները, առողջ սննդի օբյեկտները՝ երեխաների համար։
Տանը նստած՝ հեռախոսներին ակնդետ նայելը երեխաներին փրկում է դրսում առկա ֆիզիկական վտանգից, բայց նրանց պահում է խոցելի վիճակում հոգեբանական առումով, – ընդգծում է ամերիկացի սոցիալական հոգեբանը։
Մասնագետները վերահաստատում են՝ եթե մենք ուզում ենք երեխաներին հեռու պահել ինտերնետից, պետք է նրանց համար ապահովենք հետաքրքիր, անվտանգ գնալու տեղեր։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ