«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության էջից
Մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով սահմանված է, թե ինչ (չ)պետք է անեն երեխաների ու գործընկերների հետ աշխատողները։
Մանկավարժական աշխատողը`
- պետք է ձգտի գործընկերների հետ ակտիվ համագործակցության, փոխադարձաբար հարգի և օգնի գործընկերոջը` ի շահ հաստատության։ Գործընկերներին պետք է միավորի փոխադարձ վստահությունը, թիմային համերաշխությունը, միմյանց աջակցելու ազնիվ մղումն ու պատրաստակամությունը.
- պարտավոր է պաշտպանել ոչ միայն իր, այլև հաստատության, յուրաքանչյուր գործընկերոջ հեղինակությունը։ Սովորողների կամ այլ անձանց ներկայությամբ չպետք է քննադատի գործընկերներին.
- գործընկերների և ղեկավարության աշխատանքային գործունեության գնահատումը մանկավարժական աշխատողի իրավունքն ու պարտականությունն է, ուստի արգելվում է քննադատության համար վերջինիս հետապնդումը։ Ցանկացած դիտարկում պետք է լինի հաստատության ներսում, անաչառ և հիմնավոր, արվի նրբանկատ կերպով, ոչ վիրավորական շեշտով։ Բամբասանքն անհանդուրժելի է հաստատությունում.
- պարտավոր է խուսափել աղմկահարույց իրավիճակներ ստեղծելուց և ընդհարումներ հրահրելուց։ Տարաձայնությունների առաջացման դեպքում պետք է ձգտի հարթել դրանք` ցուցաբերելով կառուցողական մոտեցում.
- չպետք է թաքցնի գործընկերների գործած սխալներն ու զանցանքները, չպետք է իր քաղաքական և կրոնական կողմնորոշումը պարտադրի այլ անձանց.
- հանրակրթության ոլորտի աշխատակիցների, սեփական իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով կարող է համերաշխություն արտահայտել գործընկերների, նրանց միությունների օրինական պահանջներին:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ
Իրավական ակտը գործում է 24.02.2023
դիտումներ 603
Սահմաններ. Գևորգ Այվազյան
Արվեստ և կրթություն, Կրթություն, Հրապարակումներ, Ուսուցչի կերպար

ՀՀ նկարիչների միությունում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի ամենամյա «Արվեստի փառատոնի» շրջանակներում կազմակերպված «Սահմաններ» ցուցահանդեսին Գևորգ Այվազյանի մասնակցությունը մտածել…
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026






































