«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Անուշ Համբարձումյանի ֆբ էջից
Դատարանի որոշմամբ, Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը: Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել էր կալանավորել տնօրենին՝ նկատի ունենալով նրան մեղասագրվող արարքի հանրային վտանգավորությունն ու նախաքննության վրա ազդելու հնարավորությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։
Նախատեսված էր, որ Վաղարշապատի ընտրություններում Անուշ Համբարձումյանը ղեկավարելու է տեղամասային ընտրական հանձնաժողովը։ Օրենքով արգելված է ընտրություններից առաջ անգամ բարեգործության անվան տակ ընտրողներին ինչ-որ բան բաժանելը։
Դպրոցի տնօրենը ձերբակալությունից 2 օր առաջ իր ղեկավարած «Կանանց,երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ անունից ՖԲ էջում գրել էր (մեջբերում առանց խմբագրման). «Որոշ լրատվականներ առանց հաշվի առնելու մարդու տարիներով կատարած բազմաթիվ բարեգործական կամավոր աշխատանքները փորձում են այլ կերպ ներկայացնել, որը որևէ աղերս չունի իրականության հետ։ Հերթական աշխատանքը, որը ստիպված էի կատարել, քանի որ Կամրջակից ասացին որ դոնոր կազմակերպություններին պետք է հաշվետվություն ներկայացնեն, իմ հրաժարվելու դեպքում 60 սովորող կզրկվեր տաք կոշիկներից և հագուստից։ Առաջնորդվելով մտքի և խղճի բարձր զգացումով, որ սոցիալական ծանր կացության մեջ կտնվող ծնողների համար սա անհրաժեշտություն է, համաձայնեցի։ 2025 թվականի ընթացքում թվով 8֊րդ ծրագիրն է։ Որպես «Կանանց,երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ ի նախագահ 2021 թվականից համագործակցում եմ Կամրջակ սոցիալ բարեգործական ՀԿ նախագահ տիկին Մարիա Գորիսի հետ։ Տարեկան միլիոնավոր սոցիալական ծրագրեր ենք կատարում Խոյ համայնքում ու ամենակարևորը այս ամենը կատարվում է Կամրջակ սոցիալ բարեգործական կազմակերպության տրամադրած օգնության հաշվին։ Շահառուները սոցիալապես անապահով ու սոցիալական ծանր վիճակում գտնվողներն են։ Երբեէ չեմ հրապարակել ոչ մի շահառուի նկար, բայց իմ սոցիալական էջում հրապարակել եմ կատարածս բոլոր աշխատանքները։ Այս տարի Խոյ համայնքում կատարել եմ
- 10 շահառու ստացել է ուսման վարձի 100% փոխհատուցում
- Մեկ շահառու` սայլակ
- 5 շահառու լսողական սարք
- 60 շահառու գրենական պիտույքներ
- 70 շահառու սնունդ
- 60 շահառու սպորտային հագուստ և կոշիկներ
- 60 շահառու տաք կոշիկներ և տաք հագուստ
- 5 հաշառուի վիրահատական ծախսերը փոխհատուցել են 100%»։
Զգուշացում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտարարեց, որ իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրության ողջ գործընթացի նկատմամբ։
Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական և անզիջում ընտրական օրենսդրության պահպանման հարցում։
Մասնավորապես՝ ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ անօրինական գործողություններից և ցանկացած խախտման դեպքի մասին անմիջապես հաղորդել իրավապահ մարմիններին։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ