«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Երեխաների մեջ առաջին հերթին պետք է սերմանել հետաքրքրասեր լինելը: Ստոկհոլմի Նկարիչների միության նախագահ Մարտին Ալունդի համոզմունքն է:
Արվեստագետը «Սահմաններ» նախագծի առթիվ էր ժամանել Հայաստան, մեկ ամիս ստեղծագործել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արվեստի կենտրոնում, նախաձեռնել հետաքրքիր աշխատարաններ:
Ցուցահանդեսը համախմբել էր Հայաստանի, Շվեդիայի և Ֆրանսիայի մի խումբ նկարիչների։ Արվեստի ուսուցիչներն ու արվեստագետները սովորողներին ներգրավելով տարբեր աշխատարաններում՝ ուսումնասիրում էին սահմանները. ինչպես ֆիզիկական, այնպես էլ խորհրդանշական, անձնական, մշակութային և քաղաքական ինքնության համատեքստում։
Մարտին Ալունդը Ստոկհոլմում մեծ համբավ ունեցող արտիստ է, արվեստի ուսուցիչ, տարբեր ծրագրերի ղեկավար, համադրող և արվեստի խորհրդատու։ Նա դասավանդել է Շվեդիայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, հաճախ է մասնակցում ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ցուցահանդեսներին ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային մակարդակով։
Մարտին Ալունդը նաև երաժիշտ է։
Արվեստագետը mediaforedu.am-ին պատմեց, որ երբ Շվեդիայում բնակվող նկարիչ Նարեկ Աղաջանյանից ստացել է համագործակցության առաջարկ, ոգևորվել է ու ոգևորել նաև այլ շվեդ արտիստների՝ Մոլին Արնեդոտեր Բենգտսոնին և Հեյդի Էդստրյոմին։ Ու նրանց հետ միասին ընդգրկվել հայ արվեստագետների՝ Գագիկ Չարչյանի, Կարինե Մացակյանի, Գուրգեն Պետրոսյանի, Գևորգ Այվազյանի, Սուսան Ամուջանյանի, Քնարիկ Ներսիսյանի և Նարեկ Հակոբյանի մասնակցությամբ նախագծում, որն իրականություն է դարձել Շվեդիայի Արվեստի դրամաշնորհային հանձնաժողովի ֆինանսավորմամբ։
Լուսանկարները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Մարտին Ալունդի
2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում է Մարտին Ալունդը ստեղծել «Մայր» կտավը (յուղաներկ, ակրիլ և ածուխ կտավի վրա, 200×400 սմ)։ Նկարում արտահայտված է մայր բնության ազդեցությունն ու մայրության գաղափարի հանդեպ խորունկ սերը։
Շվեդիայի բնությանը ծանոթ մարդկանց համար պատկերը ճանաչելի է՝ հյուսիսային լանդշաֆտ, մերկ ծառեր, արևի ներկայություն՝ ավելի շատ լույսով, քան ջերմությամբ, միևնույն ժամանակ՝ գույների ինքնատիպ խաղ:
Ալունդի երկփեղկ կտավում կնոջ՝ մոր սիլուետը ներփակված է, բայց նկարիչը կարծես հատուկ է ընտրել պայծառ ֆոնը՝ թերևս այդպիսով արտահայտելով իր որդիական սերը։
Համակարգերից դուրս

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Մարտին Ալունդը կարծում է, որ հասարակությունը շատ բան ունի սովորելու գեղարվեստական հիմքի վրա ստեղծված համագործակցություններից և արվեստագետների յուրահատուկ կարողությունից՝ իրականացնելով նախագծեր առևտրային համակարգերից դուրս։
Արվեստագետը բացահայտեց, թե հատկապես ինչն է գրավիչ եղել այս նախագծին միանալիս. երբ Նարեկ Աղաջանյանն իրեն պատմել է այս նախագծի մասին և հրավիրել, ինքն էլ իր հերթին է առաջարկել հրավիրել գործընկերներին՝ Մոլին Արնեդոտեր Բենգտսոնին և Հեյդի Էդստրյոմին, հասկացել են, որ տարբեր մոտեցումներով աշխատանքները միայն կհարստացնեն իրար։
«Նրանք պերֆորմանսի արտիստներ են, և նաև հետաքրքիր է, երբ ունենք և՛ նկարիչներ, և՛ պերֆորմանսի արտիստներ, քանի որ նրանք իսկապես յուրահատուկ են։ Այնպես որ, դա լավ գաղափար էր, և հետո նա (Նարեկ Աղաջանյանը) կապեց մեզ այստեղ՝ Երևանի այս դպրոցի հետ։ Մենք ամեն ամիս հանդիպումներ ունեինք դպրոցի մի քանի նկարիչների հետ մեկ տարի շարունակ։ Այդ նկարիչները նաև մասնակցում էին այս ցուցահանդեսին և դասավանդում էին այս դպրոցում։ Այնպես որ, նրանք մեզ հրավիրեցին Երևան՝ դպրոցում երեխաների, ինչպես նաև ուսուցիչների համար աշխատարաններ կազմակերպելու»,- պատմեց Մարտին Ալունդը։
Մարտին Ալունդը կրթահամալիրում համակարգել է երաժշտական աշխատարանը:

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
mediaforedu.am-ը զրուցեց շվեդ արվեստագետի հետ:
– Դուք ապրում էիք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
– Այո, մենք ապրում և աշխատարաններ էինք վարում դպրոցում։ Ես իմպրովիզացիոն երաժշտության աշխատարաններ էի վարում, որովհետև նաև երաժիշտ եմ, իսկ Մալինը և Հայդին վարում էին կատարողական արվեստի աշխատարաններ։ Մասնակցում էին երեխաներ, պատանիներ, ուսուցիչներ և արվեստագետներ։ Դա հիանալի փորձառություն էր։ Կարծում եմ՝ սա բավական սովորական, նույնիսկ երբեմն ավանդական բան է՝ պրոֆեսիոնալ արվեստագետների համար աշխատել երեխաների ու պատանիների հետ և համագործակցել միմյանց հետ։ Ես աշխատել եմ Շվեդիայում մի նմանատիպ դպրոցում, որտեղ վարել եմ արվեստի աշխատարաններ երեխաների և երիտասարդների համար։
Նաև դասավանդել եմ Արվեստի ակադեմիայում, բայց այնտեղ ուսանողները ավելի մեծահասակ են։ Մալինն ու Հայդին նույնպես վարել են աշխատարաններ և շուտով Շվեդիայում կվարեն կատարողական արվեստի աշխատարան արվեստի դպրոցում։ Շատ հաճելի էր համագործակցել այստեղի արվեստագետների հետ։ Մենք հանդիպումներ և քննարկումներ էինք ունենում։ Երբ արվեստագետ ես, հաճախ զբաղվում ես ոչ միայն քո արվեստով, այլ նաև համագործակցություններով, դասավանդմամբ և այլ նախագծերով՝ գործընկեր արվեստագետների հետ։ Որպես նկարիչ՝ հպարտ եմ այն նկարչական աշխատանքով, որը ստեղծեցի այստեղ։
– Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքը, այսինքն, ստեղծել եք հենց Հայաստանում՝ դպրոցում:
– Այո, ես այն ստեղծեցի հենց դպրոցում։ Դպրոցը մեզ տրամադրել էր արվեստանոց, նյութեր, կացարան, սնունդ՝ ամեն ինչ։ Դա հրաշալի էր։ Ես իմ աշխատանքը արեցի արվեստանոցում, Մալինը պատրաստեց քանդակը իր կատարողականի համար, Հայդին մշակեց իր կատարողականը, իսկ Նարեկը ստեղծեց իր նկարը, որը կարող եք տեսնել այնտեղ։
– Իսկ այս բոլոր աշխատանքները կմնան այստե՞ղ՝ դպրոցո՞ւմ:
– Այո, մենք դրանք այստեղ ենք թողնելու։
– Ինչո՞ւ է դա կարևոր աշակերտների համար:
– Կարծում եմ՝ արվեստը միշտ կարևոր է աշակերտների և երեխաների համար, որովհետև այն առնչվում է այնպիսի բաների, որոնք հեշտ չէ հասկանալ։ Կարևոր է առերեսվել այդպիսի բաներին, քանի որ մենք չենք կարող ապրել առանց արվեստի և մշակույթի։ Դա է սահմանում մարդկությունը։ Եթե դու՝ որպես երեխա կամ պատանի, շփվում ես բարձր մակարդակի մշակույթի և արվեստի հետ, ինչպես անում են պրոֆեսիոնալ արվեստագետները, ստանում ես մի բան, որը հնարավոր չէ ձեռք բերել այլ ձևով։ Դա մի բան է, որը հնարավոր չէ գնել փողով։
– Հոգու համար է։
– Այո։ Այսօրվա հասարակությունում ամեն ինչ կապված է դրամական արժեքի հետ։ Բայց մշակույթն ու արվեստը դրանից վեր են։ Դրանք կապված են այն բանի հետ, թե ինչ է նշանակում մարդ լինել՝ ես կասեի՝ դա գոյաբանական հարց է։ Արվեստն այն է, ինչ գոյություն ունի ամբողջ աշխարհում և կապում է մարդկանց։ Նույնիսկ եթե դուք տարբեր կարծիքներ ունեք արվեստի մասին, դա հետաքրքիր է, որովհետև պարտադիր չէ համաձայն լինել։ Կարող եք քննարկել և ունենալ տարբեր ճաշակներ։ Կարծում եմ՝ արվեստն ու մշակույթը այն բաներն են, որոնց հետ երեխաներն ու երիտասարդները պետք է առերեսվեն, հատկապես այսօր, երբ ամեն ինչ կապված է նյութական արժեքների հետ, որոնք բաժանվում և չափվում են։ Իսկ արվեստագետների ու մշակույթի գործիչների համար նույնպես շատ կարևոր է կապը երեխաների և երիտասարդների հետ։ Դա երկկողմանի կապ է։ Չես կարող պարզապես գալ ու ասել՝ «սա կարևոր է, դուք պետք է գնահատեք դա»։
– Որովհետև նրանք ավելի բնական են:
– Դա մի բան է, որի հանդեպ պետք է հետաքրքրություն ունենալ։ Երեխաներն ու երիտասարդները միշտ չէ, որ հետաքրքրված են արվեստով, բայց պետք է կապ հաստատես նրանց հետ: Նրանց մեջ կա կյանքի հանդեպ հետաքրքրասիրություն և սպասման զգացում, որը մեծանալիս կարող են կորցնել։
Որպես արվեստագետ՝ պետք է լինես հետաքրքրասեր։ Եթե երկարատև փորձ ունես որպես արվեստագետ կամ մշակութային գործիչ, երբեմն կարող ես կորցնել այդ հետաքրքրասիրությունը, և կարող ես այն հետ ստանալ երիտասարդներից։ Դա երկկողմանի ճանապարհ է, որովհետև կարծում եմ՝ մարդկաին կյանքի համար ամենակարևոր բաներից մեկն է հետաքրքրասեր լինելը։
– Շնորհակալություն։ Իսկ ծրագրո՞ւմ եք վերադառնալ Հայաստան, և ե՞րբ դա կարող է լինել։
– Մենք արդեն խոսել ենք այստեղի մեր գործընկերների հետ։ Պետք է կապեր ստեղծենք։ Պետք է նրանց Շվեդիա բերենք։ Պետք է վերադառնանք։ Պետք է միասին ծրագրեր անենք։
Ցուցահանդեսում տպավորիչ մթնոլորտ էր հատկապես երբ իր երաժշտական մշակմամբ Մարտին Ալունդը Գևորգ Այվազյանի (Ֆրանսիա) հետ ներկայացրեց վերջինիս հեղինակած ինստալացիան՝ Գազայում վտանգված մանկության հիշեցմամբ։
Ալունդը միշտ է հնարավորություններ ստեղծում նաև այլ նկարիչների համար։ Նրա բացատրությունն է. «Արվեստի շնորհիվ է ուժը և հոգևոր հայացքը՝ ընդունել և հասկանալ անըմբռնելին ու շարունակել մի կետից այն կողմ, որտեղ զգացողությունը և զգայունությունն ավարտվում են»։
Հ․Գ․ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացած մյուս արվեստագետ ուսուցիչների աշխատանքները՝ հաջորդաբար:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
Be curious. This is the message by Martin Ålund, an artist and a representative of the “Borders” project, which was presented at the annual summer “Art Festival.” This event was organized by the Author Educational Program of the Centre for the Arts of the Mkhitar Sebastatsi Educational Complex. The exhibition brought together a group of artists from Armenia, Sweden, and France who worked with the various media. The project explored the concept of boundaries-both physical and symbolic-within the context of personal, cultural, and political identity.
Alund is an art teacher, project manager, curator, and art advisor who lives and works in Stockholm. He was educated in the Royal Swedish Academy of Fine Arts and frequently participates in solo and group exhibitions, both nationally and internationally.
Martin is also a musician who works with sound art.
Martin Alund participated in the “Borders” project, an artistic collaboration with Armenian-Swedish artist Narek Aghajanyan and Swedish artists Malin Arnedotter Bengtsson and Heidi Edström. Other Armenian artists included Gagik Charchyan, Karine Matsakyan, Gurgen Petrosyan, Guévørk Aivazian, Susan Amujanyan, Knarik Nersysian, and Narek Hakobyan. The project was supported by the Swedish Arts Grants Committee.
Photos by “Mkhitar Sebastatsi” Educational Complex and Martin Ålund
During his visit to the Mkhitar Sebastatsi educational complex in June-July 2025, Martin Alund created the painting “Mother” (Oil, acrylic, and charcoal on canvas, 200×400 cm) for an exhibition at the “Martiros Saryan” Hall of the Artists’ Union. The painting clearly shows a Nordic influence and the love for the idea of motherhood.
A winter landscape from the North unfolds before us. For those familiar with the nature of Sweden, the image is deeply recognizable-bare trees and the distinctive northern light of a sun that never quite rises above the horizon, casting a muted glow against the sky. In Alund’s large-scale painting, a dark silhouette of a woman-his mother emerges quietly. The gesture of her hand extends into a stick she is holding, suggesting an attempt to clear a path or move forward. The painting’s monumental scale evokes a sense of homeland-a memory of the North, intimate and vast at once.
Օutside of systems
Martin Alund believes that society has a lot to learn from artistic collaborations and the unique ability of artists to execute projects outside of commercial systems.
As he explained, when Narek Aghajanyan introduced the project and invited him, he decided to invite his colleagues, Malin Arnedotter Bengtsson and Heidi Edström.
“They are performers, and it’s interesting to have both painters and performance artists because they’re really unique. It was a good idea, and then Narek connected us with this school here in Yerevan. We had monthly meetings with some of the school’s artists for a year. Those are the artists who are also participating in this exhibition and teaching at the school. They invited us to come to Yerevan to hold workshops for children, teenagers, and other teachers,” the artist said.
Martin Alund coordinated the music workshop at the educational complex.

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
The exhibition had a wonderful atmosphere, with Martin Alund designing the music for an installation with Guévørk Aivazian from France.
Alund, who is well-known in Stockholm, always tries to create opportunities for other artists. He once said, “There is power through art and a spiritual outlook to accept and understand the imperceptible and carry on beyond the point where sense and sensibility end”.

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
– You were living in the Mkhitar Sebastatsi educational complex?
– Yes, we were living and holding workshops in the school. I had workshops for improvisation music because I’m also a musician, while Malin and Heidi led workshops for performance art. Kids, teenagers, teachers, and artists all participated. It was a wonderful experience. I think it’s a common practice-a tradition, sometimes-for professional artists to work with kids and teenagers and collaborate with each other. I’ve worked in a similar school in Sweden, leading workshops in art for children and young adults. I did that a couple of years ago, maybe two months a year.
I’ve also taught at the Academy of Art, but those students are more grown up. Malin and Heidi have also been teaching workshops and will actually be leading a performance workshop at an art school in Sweden soon. It was really nice to collaborate with the artists here. We had meetings and talks. When you’re an artist, you often do other things besides your art, like collaborations, teaching, and other projects with fellow artists. As a painter, I’m proud of the painting I did here.
– So you created this work here in Armenia?
– Yes, I did it here in school. The school provided us with a studio, materials, accommodation, food-everything. It was fantastic. I did my painting in the studio, Malin made a sculpture for her performance, Heidi developed her performance, and Narek created his painting, which you can see over there.
– And all those art pieces will stay here-at the school?
– Yes, we will leave them here.
– Why is it important for students?
– I think art is always important for students and kids because it deals with things you can’t easily understand. It’s crucial to confront those kinds of things, as we can’t live without art and culture. It defines humanity. If you, as a kid or teenager, are exposed to culture and art on a high level, like professional artists do, you get something that you can’t get from other things. It’s like something you can’t buy with money.
– Which is for the soul.
– Yes. In society today, everything is connected to monetary value. But culture and art are above that. They’re really connected to what it means to be human-it’s an existential question, I think. Art is also something that exists all over the world; it connects people. Even if you have different opinions about art, it’s interesting because you don’t have to agree. You can have discussions and different tastes. I think art and culture are things kids and young adults really need to be confronted with, especially today, because everything is connected to material values-to be divided, to be measured. Also, for artists and cultural workers, it’s really important to be connected to kids and young people. It’s a two-way connection. You can’t just come here and say ‘this is important, you must value this.’
– Because they are more natural?
– It’s something to be curious about. Kids and young adults aren’t always curious about art, but if you connect with them, they have this curiosity about life and a sense of expectation that you can lose when you’re grown up. As an artist, you have to be curious. If you have a long practice as an artist or cultural worker, you might lose that curiosity, and you can get it back from young people. It’s a two-way street because I think that to live as a human, one of the most important things is to be curious.
– Thank you. And do you think you will come back to Armenia, and when might that be?
– We have already talked with some people here. We have to make connections. We have to bring them to Sweden. We have to come back. We have to do things together.
Before Martin Ålund’s next visit to Armenia, it is useful to remember his compelling thought: “There is power through art and a spiritual outlook to accept and understand the imperceptible and carry on beyond the point where sense and sensibility end.”
P.S. The works of the other artist-teachers presented at the exhibition will be published soon.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026




















































