«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Տեսանյութը՝ Աննա Գրիգորյանի
ՀՀ նկարիչների միությունում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի ամենամյա «Արվեստի փառատոնի» շրջանակներում կազմակերպված «Սահմաններ» ցուցահանդեսին Գևորգ Այվազյանի մասնակցությունը մտածել տվեց մարդու կյանքում արտաքին աշխարհի ազդեցությունների մասին:
Գևորգ Այվազյանը ստեղծագործել է կրթահամալիրի տարածքում՝ դպրոցական կյանքի ամենօրյա ռիթմի, մանկական ներկայության ու կրթական միջավայրում։ Նա ունի երեխաների համար նախատեսված պոեզիայի և ինստալիացիաների տեխնիկաների ուսուցման փորձառություն:
Մանկության նկատմամբ արվեստագետի զգայունությունը նկատելի էր թե՛ իր ներգրավմամբ համատեղ նախաձեռնություններում, թե՛ ինստալյացիոն լուծումների ընտրության մեջ։
Գևորգ Այվազյանը անցյալ տարի առաջին անգամ է Հայաստան այցելել: Առիթը ստեղծվել է և միացել է եվրոպացի արվեստագետներին՝ Հայաստանում կրթական առաքելությամբ իր ստեղծագործ միտքը հայրենակիցներին ևս հասցնելու նպատակով: Առաջին շփումը եղել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նրան անչափ զարմացրել են կրթահամալիրի սաների ընկալումներն ու կարողությունները: Հայաստանը, կարելի է ասել, երեխաների միջոցով այլ շերտով է բացահայտել: Արվեստագետը որոշել է կրկին այցելել Հայաստան ու կրթահամալիրում կազմակերպել պոեզիայի, ինստալիացիայի, նկարչական խմբակներ: Գևորգ Այվազյանը ընդգծում է, որ գործունեություն է ծավալում ինչպես կրթական նպատակներով, այնպես էլ՝ սոցիալական կապերին մեծ կարևորություն տալով:
«…Դու պետք է ապրես»
Գևորգ Այվազյանի ներկայացրած «Եթե ես պետք է մեռնեմ, դու պետք է ապրես» ուղերձի հիմքը պաղեստինցի բանաստեղծ Ռաֆիտ Ալարիրի վերջին բանաստեղծությունն է։ Ալարիրը ընտանիքով զոհվել է Գազայում՝ Իսրայելի ռմբակոծությունից: Նա իր գրական կտակում պատգամ էր թողել՝ մահվանից հետո վաճառել ունեցած ամեն ինչ և գնել արևի տակ փայլփլող թեթևություն՝ պատրաստել մի օդապարուկ, որը կգրավի մանուկների հայացքները, կսավառնի վեր ու նրանց հեռու կպահի այն ամենից, ինչ տեղի է ունենում ներքևում։
Պատգամը, որ գրվել է աշխարհի մեկ այլ անկյունում, շարունակվում է արվեստագետի ստեղծարար գործունեությամբ։
Արվեստագետի մտքերում մանուկների կյանքի պաշտպանությունը մնում է անսասան արժեք՝ անկախ աշխարհագրությունից, պայմաններից կամ իրավիճակներից։
Արվեստագետը, որ Հայաստանում արժևորել է վերաբերմունքը ընտանիքի նկատմամբ, ոգեշնչվել է ու որոշել հենց այստեղ՝ կրթահամալիրի ցուցահանդեսին, ներկայանալ դժվար իրավիճակում հայտնված երեխաներին վերաբերող ստեղծագործությամբ և մանկության պայծառ ժամանակը փայփայելուն մղող աշխատանքով:
Գևորգ Այվազյանի մտահղացումն ուղեկցվեց ցուցահանդեսին մասնակցած, Շվեդիայի նկարիչների միության նախագահ, արվեստի խորհրդատու, երաժիշտ Մարտին Ալունդի երաժշտությամբ:
Անտեսանելին՝ տեսանելի
Գևորգ Այվազյանը 2019 թվականին Մարոկկոյում հետազոտություններ իրականացնելիս դիտարկել է անտեսանելիի և տեսանելիի հասկացություններին վերաբերող առարկան՝ տիեզերքում։ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսի գաղափարաբանության հետ Գևորգ Այվազյանի աշխատանքի մեկնաբանությունը հենվում է համոզմունքի վրա, որ տեսանելիի ու անտեսանելիի հասկացությունները ծագում են տիեզերքի ձևավորումից և աստղաֆիզիկական ուսումնասիրություններից։ Սակայն նկարչի հետազոտության արդյունքները նրա մտքերը հասցրել են նոր հարցերի, ինչպիսիք են լանդշաֆտային հիշողությունը, տարրերի խառնուրդը և այդ տարածություններով մարդկության անցումը՝ թե՛ նոր տարածքներ ուսումնասիրելու, թե՛ պարզապես գոյատևելու համար։
Արվեստագետի մեկնաբանությամբ՝ մի կողմից նպատակն էր ուսումնասիրել վայրի տարածքը և դրա բնութագրերը՝ բնակավայրին հարող անապատային դաշտը. մի հսկայական տարածք, որի գյուղատնտեսական մշակումը լքվել է հնարավոր շինարարության կամ այլ գործունեության համար, և մյուս կողմից՝ առարկա՝ «Գոյատևման վերմակը» կամ «Տիեզերական վերմակը»։
Ինստալյացիայի համար օգտագործված «Տիեզերական վերմակները» (x6) պատված են երկու տարբեր մետաղական կողմերով՝ համապատասխանաբար ոսկի և արծաթ։ Դրանք ունեն տարբեր գործառույթներ։
«Մենք մոռանում ենք առարկայի օգտակարության մասին՝ հօգուտ բնածին բնութագրիչներից մեկի։ Դա վճռական քայլ է դեպի կենդանին՝ ուժեղացնելով քամու միջոցով տեսանելի դարձած օրգանական շարժումը»։
Հենց այս նյութի՝ պոլիէթիլեն տերեֆտալատ կոչվող մեկ այլ բնութագրիչն է, որ գրավել է նկարչին։ Ներկա քամին նույնպես նյութականացված է այս ինստալյացիայով։
Արվեստագետի մեկնաբանությունն է՝ «Ամնեզիան» տեսանելի դարձած հետք է։ Գևորգ Այվազյանը ընդգծում է լքված տարածության (անապատի) գոյությունը, որը հող է՝ առանց իր օգտակարության իմաստի։ Դա մեր տեղակայման և մեր շարժման տարածությունն է։ «Նույնն է նաև գոյատևման վերմակի դեպքում։ Մենք դիտարկում ենք առարկա անընդհատ կծկման և ընդարձակման շարժումների մեջ, ինչպես BIG BANG-ում և BIG CRUNCH-ում, որոնք հաջորդել են դրան, բայց որի ներկայությունը մոռացվել է մեր տիեզերքի հիշողությունից»։
Արվեստագետը տեսանելիի ու անտեսանելիի վերաբերյալ մտավոր ճանապարհորդությունը սկսել է Փարիզում՝ իր աչքի առջև միգրանտ երեխաների վերապրումները դիտարկելով:
Հ․Գ․ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացած մյուս արվեստագետ ուսուցիչների աշխատանքները՝ հաջորդաբար:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- UNESCO Highlights the Importance of Culture in Schools 09.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
Video by Anna Grigoryan
Gevorg Ayvazyan’s participation in the Borders exhibition,organized at the Union of Artists of Armenia as part of the annual Art Festival by the Art Education Center of the “Mkhitar Sebastatsi” Educational Complex, offered a thoughtful reflection on the influence of the external world in a person’s life.
Gevorg Ayvazyan created his work within the grounds of the educational complex, surrounded by the daily rhythm of school life, the presence of children, and the educational environment. He has experience in teaching poetry and installation techniques to children.
The artist’s sensitivity toward childhood was evident both in his involvement in joint initiatives and in his choice of installation solutions.
Gevorg Ayvazyan visited Armenia for the first time last year. The opportunity arose for him to join European artists on an educational mission, aiming to share his creative vision with his compatriots. His first encounter was at the “Mkhitar Sebastatsi” Educational Complex, where he was deeply impressed by the students’ perceptions and abilities. In many ways, he discovered a new layer of Armenia through its children. The artist decided to return to Armenia to lead poetry, installation, and painting workshops at the complex. Gevorg Ayvazyan emphasizes that his work is driven both by educational goals and by the importance he places on building social connections.
“…You Must Live”
Gevorg Ayvazyan’s piece If I Must Die, You Must Live is based on the final poem of Palestinian poet Refaat Alareer. Alareer was killed along with his family in Gaza during an Israeli airstrike. In his literary will, he urged that after his death, everything he owned be sold to buy something light that glitters in the sun- a kite that would capture children’s gaze, soar high, and keep them far from all that is happening below.
A message written in another corner of the world continues through the artist’s creative work.
In the artist’s mind, protecting the lives of children remains an unwavering value—regardless of geography, circumstances, or situations.
An artist who has come to value the importance of family in Armenia was inspired to present, at the educational complex’s exhibition, a work dedicated to children in difficult circumstances- a piece that encourages cherishing the bright moments of childhood.
Gevorg Ayvazyan’s concept was accompanied by the music of Martin Allund- President of the Swedish Artists’ Association, art advisor, and musician, who also took part in the exhibition.
The Unseen, Seen
In 2019, while conducting research in Morocco, Gevorg Ayvazyan explored an object in space related to the concepts of the seen and the unseen. In the context of the Borders exhibition’s theme, his interpretation rests on the belief that these concepts originate from the formation of the universe and from astrophysical studies. However, the outcomes of his research led him to new questions, such as the memory of landscapes, the blending of elements, and humanity’s passage through these spaces, whether in search of new territories or simply for survival.
According to the artist, the aim was, on one hand, to study a wild, open area and its characteristics- the desert field adjacent to a settlement, a vast space whose agricultural cultivation had been abandoned in favor of potential construction or other uses, and, on the other hand, to focus on an object: the “Survival Blanket” or “Space Blanket.”
For the installation, six “Space Blankets” were used, each covered with two different metallic sides- gold and silver,serving different functions.
“We forget about the object’s practical use in favor of one of its inherent qualities. It’s a decisive step toward the living, enhancing the organic movement made visible through the wind.”
It was this other characteristic of the material, known as polyethylene terephthalate, that caught the artist’s attention. The present wind is also made tangible through this installation.
Artist’s note: “Amnesia is a trace you can see.” Ayvazyan points to an abandoned desert- land with no practical use, a space we occupy and move through. “The survival blanket works the same way: we watch the subject contracting and expanding, like in the Big Bang and in the Big Crunch- motions our universe has, in a sense, forgotten.
The artist’s journey of thought on the seen and the unseen began in Paris, as he witnessed the experiences of migrant children before his eyes.
P.S. The works of the other artist-teachers presented at the Borders exhibition will follow in sequence.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- UNESCO Highlights the Importance of Culture in Schools 09.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026



















































