«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Հեյդի Էդստրյոմի
Շվեդ արվեստագետ Հեյդի Էդստրյոմը «Սահմաններ» ցուցահանդեսին ներկայացրեց «Ուժի լարեր» ստեղծագործությունը, որը երաժշտության, ինստալյացիայի, կատարողական արվեստի ինքնատիպ համադրություն էր:
ՀՀ նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» սրահում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի հեղինակային կրթական ծրագրով իրականացված ամենամյա, ամառային «Արվեստի փառատոնի» շրջանակներում, արվեստագետ ուսուցիչների ջանքերով կազմակեպված ուշագրավ աշխատանքների դասավորվածությունն այնպիսին էր, որ մի կողմում Շվեդիայից ժամանած հայազգի արվեստագետ Նարեկ Աղաջանյանի «Մայր հող» ստեղծագործությունն էր, մյուս կողմում՝ Մարտին Ալունդի «Մայր» կտավը:
Անլսելին՝ լսելի

Լուսանկարը՝ Մարտին Ալունդի
Հեյդի Էդստրյոմի ստեղծած գործիքը ձգվում էր տարածության մեջ․ արևի շողեր հիշեցնող մոտ տաս մետրանոց լարերը առաջին հայացքից անլսելի էին, սակայն դրանք դառնում են զգայուն, եթե ընտրված մոտեցումը համարժեք է:
Հեյդի Էդստրյոմի կատարումը արտացոլում էր Գագիկ Չարչյանի մշակած կոնցեպտից բխող գաղափարը․ սահմանները՝ քաղաքական, մշակութային և էքզիստենցիալ, երբեք բացարձակ չեն։ Ինչպես լարերի լռությունը վերածվեց հնչյունի, այնպես էլ կարծր կամ անխոս թվացող շեմը կարող է բացել նոր հնարավորություններ։ Լսելը դարձավ բացահայտում, իսկ սահմանը՝ փոխակերպման տարածք։
Այս ստեղծագործությունն ամբողջացել է Հայաստանում արվեստագետի ստացած տպավորությունների հիմքով: Արենիի քարանձավի՝ թելերով առանձնացած հազարամյա հնությունների, կյանքի գոյության վառ ապացույցների մասին մտորումները բացել են գիտելիքի նոր շերտերի հասնելու ուժեր: Եվ այնքան են ոգեշնչել, որ արվեստագետը սկսել է մտային ճանապարհորդություն իմացությունների, մարդկային գիտելիքի նվաճման արահետների թեմայով:
Ստեղծագործություն և կրթություն

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
mediaforedu.am-ի հետ զրույցում Էդստրյոմը ընդգծեց կրթության մեջ արվեստի դերի կարևորությունը։ Նրա համոզմամբ՝ ստեղծագործականությունը և արվեստը ոչ թե հավելյալ արժեքներ են, այլ՝ կենսական նվեր։ «Շատ կարևոր է ստեղծագործականությունը բացահայտել դեռ վաղ տարիքից։ Այն բացում է մտքի նոր հնարավորություններ, օգնում է լինել նորարար, հաղորդակցվել և մտածել ոչ միայն ֆունկցիոնալ, այլև աբստրակտ ձևով»,– ասում էր նա։
Հեյդի Էդստրյոմը Հայաստանում ստեղծագործել է դեռահասների հետ և հենց նրանց համար՝ համադրելով կերպարվեստը, երաժշտությունը, պարը և թատրոնը։ Նրա խոսքով՝ դպրոցականների հետ աշխատելն առանձնահատուկ է, քանի որ նրանք արդեն իսկ այն համոզմունքով են ապրում, որ «ամեն ինչ հնարավոր է»։
Հայաստանյան փորձը նրա մոտ թողել է ուժեղ տպավորություն։ «Այստեղ մարդիկ շատ պատրաստակամ էին լսելու և բացվելու նորի առջև։ Այդպիսի հետաքրքրասիրությունը մեծ նշանակություն ունի, քանի որ թույլ է տալիս հաղթահարել սովորականի սահմանները»,- իր տպավորություններն ամփոփեց արվեստագետը։

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Էդստրյոմի կարծիքով՝ արվեստի կարևորությունը հենց իր «ոչ պրակտիկ» բնույթի մեջ է․ այն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու անպետք թվացողը, որտեղ հաճախ բացվում են նոր ճանապարհներ։ Այս մոտեցումը, նրա համոզմամբ, ձևավորում է մտածողության ճկունություն, խթանում է կարեկցանքը և կապ է ստեղծում մարդկանց միջև՝ զգացմունքների շնորհիվ։
Այսօրվա անկայուն աշխարհում, որտեղ սահմաններն անընդհատ վերաձևվում են, Էդստրյոմը պոետիկ մտածողությունը համարում է անփոխարինելի։ «Այն օգնում է պահպանել զգալու ունակությունը, կարեկցել և պատկերացնել ապրելու այլ ձևեր»,- ամփոփեց նա։
Էդստրյոմի ներկայությունը «Սահմաններ» ցուցահանդեսում լրացուցիչ անգամ հիշեցրեց, որ արվեստը շքեղություն չէ։ Այն միջոց է՝ անլսելին լսելի դարձնելու, երևակայությունը կենդանի պահելու և կրթությունը վերափոխելու՝ ապահովելով ոչ միայն գործնական, այլև խորապես մարդկային կողմերը։
Հ․Գ․ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացած մյուս արվեստագետ ուսուցիչների աշխատանքները՝ հաջորդաբար:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
Photos by “Mkhitar Sebastatsi” Educational Complex and Heidi Edström
At the “Borders” exhibition, Swedish artist Heidi Edström presented the work “Wires of Power”, a unique combination of music, installation, and performance art.
In the “Martiros Saryan Hall of the Artists” Union of Armenia, within the framework of the annual summer “Art Festival” organized through the authorial educational program of the “Mkhitar Sebastatsi” Educational Complex Art Center, an impressive display of works created by artist-teachers was arranged in such a way that on one side stood “Mother Earth” by Swedish-Armenian artist Narek Aghajanyan, and on the other, Mother by Martin Ålund.
From Unheard to Heard

Photo by Martin Ålund
The instrument created by Heidi Edström stretched across the space: wires about ten meters long, resembling sun rays, appeared silent at first glance, yet they became sensitive when approached in the right manner.
Heidi Edström’s performance reflected the idea arising from the concept developed by Gagik Charchyan: borders, whether political, cultural, or existential, are never absolute. Just as the silence of the wires turned into sound, she demonstrated that a threshold that seems rigid or mute can, in fact, open new possibilities. Listening became an act of discovery, and the border – a space of transformation.
This work was completed on the basis of the impressions the artist received in Armenia. Reflections on the millennia-old artifacts of the Areni cave, separated by threads, yet vivid evidence of life’s existence, unlocked the strength to reach new layers of knowledge. So inspiring were these encounters that the artist embarked on a mental journey through the paths of understanding and the pursuit of human knowledge.
Creativity and Education

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
In a conversation with mediaforedu.am, Edström emphasized, the importance of art in education. In her view, creativity and art are not added values but vital gifts: “It is very important to nurture creativity from an early age. It opens new possibilities for the mind, helps one to be innovative, to communicate, and to think not only in functional but also in abstract ways”, she said.
In Armenia, Heidi Edström created works together with adolescents and specifically for them, combining visual art, music, dance, and theater. According to her, working with schoolchildren is unique, as they already live with the conviction that “everything is possible”.
Her experience in Armenia left a strong impression on her: “Here, people were very willing to listen and to open themselves to the new. Such curiosity is of great importance, as it allows one to overcome the borders of the ordinary”, – the artist concluded in her reflections.

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
According to Edström, the significance of art lies precisely in its “non-practical” nature: it provides the opportunity to explore what may seem useless, yet where new pathways often emerge. In her view, this approach cultivates flexibility of thought, fosters empathy, and creates connections between people through emotions.
In today’s unstable world, where borders are constantly being redrawn, Edström regarded poetic thinking as indispensable: “It helps to preserve the capacity to feel, to empathize, and to imagine alternative ways of living,”- she concluded.
Edström’s presence at the “Borders” exhibition was a further reminder that art is not a luxury. It is a means of making the unheard heard, of keeping imagination alive, and of transforming education- addressing not only its practical aspects but also its deeply human dimensions.
P.S. The works of the other artist-teachers presented at the exhibition will be published soon.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026




















































