«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ Էմմա Սիմոնյանի և Ներսես Խառատյանի
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղի դպրոցում այսօր 28 աշակերտների և 9 ուսուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում «Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ, լրագրող Անուշ Մարտիրոսյանի հետ:
Մեդիայի զարգացման պատմության՝ քարերի վրա մեդիանյութերի տարածումից մինչև արհեստական բանականության դարաշրջանի՝ օրեցօր զարգացող հնարավորությունները, մեդիային վստահել-չվստահելու հարցերը, մեդիայի դերի ու նշանակության կարևորությունը հանդիպման հիմնական թեմաներն էին:
Աշակերտները նախ ներկայացրին իրենց պատկերացումները մեդիայի մասին: Ապա մեդիայի կանոնների վերաբերյալ քննարկում-զրույցից հետո բաժանվեցին 4 խմբի և գրեցին կարճ լուր՝ իրենց գյուղում նախատեսվող կրթահամալիրի կառուցման և գործունեության վերաբերյալ: 4 խմբերի՝ տարբեր մոտեցումներով գրած լուրի մանրամասները քննարկվեցին հավաստիության, շարադրանքի, կառուցվածքի, մատուցման ձևի տեսանկյուններից:
Ծավի դպրոցին փոխանցվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հեղինակած «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը։ Դպրոցի տնօրեն Հերմինե Աղաջանյանն ասաց, որ այս գիրքն օգտակար է դասղեկական ժամերին մեդիագրագիտության շուրջ քնարկումների համար։
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։
Հայաստանում մեդիագրագիտության շաբաթն արդեն 7-րդ տարին անցկացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ