«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Guardian-ի
«Ողջ Եվրոպան պետք է հետևի Դանիայի օրինակին` արգելելով բջջային հեռախոսները դպրոցներում, որպեսզի դադարեցնի «գայթակղությունը թվային հարթակներում», – հայտարարել է Դանիայի բարեկեցության հանձնաժողովի նախագահ Ռասմուս Մեյերը։
Guardian-ը մեջբերում է Մեյերի խոսքն, ըստ որի` դպրոցներում բջջային հեռախոսների արգելքը երեխաներին «փրկել է» առցանց կյանքից՝ նրանց վերադարձնելով կյանքի բնականոն հուն։
Անցյալ ամիս հրապարակված հանձնաժողովի զեկույցը ահազանգում էր երեխաների և երիտասարդների կյանքի թվայնացման վտանգների մասին։
35 առաջարկությունների թվում էր օրենսդրության փոփոխությունը` դպրոցներում հեռախոսների խիստ արգելք սահմանելու մասին։ Հանձնաժողովը նաև նշել էր, որ մինչև 13 տարեկան երեխաները չպետք է ունենան սեփական սմարթֆոն կամ պլանշետ:
«Այդ զարգացումներն այնքան արագ են տեղի ունեցել, որ մենք՝ որպես հասարակություն, հետ ենք մնացել։ Սա մեր փորձն է՝ առաջ անցնել ներկա իրավիճակում և հետ մղել երեխաների կյանքի այս առևտրային թվայնացումը», – ասել է Մեյերն ու ընդգծել, որ այս նախաձեռնության նպատակն է երեխաներին տեխնոլոգիաներից պաշտպանելը:
Հանձնաժողովն անհանգստացնող է որակել փաստը, որ Դանիայի երիտասարդների 94%-ն ունեցել է սոցիալական մեդիայի պրոֆիլ մինչև 13 տարեկան դառնալը, չնայած դա սոցիալական մեդիա հարթակների համար նվազագույն տարիքն է, և որ 9-14 տարեկաններն օրական միջինը երեք ժամ են ծախսում TikTok-ում և YouTube-ում:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
























































