«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ UK Study Centre-ի էջից
Անգլիայում քննարկում են՝ արդյո՞ք պետք է հրաժարվել GCSE քննություններից, որոնք աշակերտները հանձնում են 16 տարեկանում։ Այս քննությունները հանդիսանում են դպրոցներում վերջնական գնահատման միջոց՝ մի շարք առարկաների համար։
GCSE (General Certificate of Secondary Education) գրավոր քննությունները սովորաբար ներառում են շուրջ 8–10 առարկա։ Քննությունները տևում են մինչև 30 ժամ՝ մեկ տարվա կտրվածքով։
Քննադատները պնդում են, որ այս համակարգը հնացած է, չափից դուրս ճնշող է և նպաստում է սթրեսի, այլ ոչ թե կրթության զարգացմանը։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է ավելի մարդակենտրոն գնահատման մեթոդ՝ ներառելով պրակտիկ աշխատանքներ և կուրսայիններ։ Ակադեմիկոսներն ու նախկին նախարարները նշում են, որ այսպիսի գնահատման համակարգը խորացնում է սոցիալական անհավասարությունները և չի խթանում իրական հմտությունների զարգացումը։
Միաժամանակ կան նաև այս մոդելի պահպանման կողմնակիցներ, ովքեր կարծում են՝ քննությունները սովորեցնում են կարգապահություն և ինքնուրույնություն։ Սակայն նույնիսկ նրանք են համաձայնում, որ ընթացիկ համակարգը պահանջում է որոշակի վերանայում՝ համապատասխանեցված ժամանակակից կրթության պահանջներին։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































