«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ CITYam-ի էջից
Իռլանդիայի կրթության նախարարությունը հայտարարել է ավարտական քննությունների՝ Leaving Certificate համակարգի արմատական բարեփոխման մասին։ Նպատակն է նվազեցնել աշակերտների սթրեսը՝ համադրելով ավանդական քննությունները և ընթացիկ գնահատման մեթոդները։
2025 թվականից փոփոխությունը կներդրվի մի շարք առարկաներում։ Ընթացիկ գնահատումը, որը ներառում է դասաժամերին կատարված աշխատանքը և միջանկյալ առաջադրանքները, կկազմի վերջնական գնահատականի մոտ 40 տոկոսը։ Նախատեսվում է, որ մինչև 2029 թվականը այս մոդելը կընդգրկի բոլոր առարկաները։
Սակայն ուսուցիչների երկու խոշոր միությունները՝ TUI և ASTI, զգուշացնում են, որ բարեփոխումը կատարվում է չափազանց արագ։ Նրանք մատնանշում են անհրաժեշտ վերապատրաստման բացակայությունը, ռեսուրսների անհավասար բաշխումը սոցիալապես խոցելի դպրոցներում (DEIS), ինչպես նաև արհեստական բանականության օգտագործման հետ կապված անորոշությունները։
Միությունները հայտարարում են, որ, եթե կրթության նախարարությունը չհետաձգի բարեփոխման մեկնարկը, հնարավոր է գործադուլի նախաձեռնում։ Նրանք պահանջում են գոնե մեկ տարի լրացուցիչ ժամանակ՝ համակարգի պատշաճ ներդրման համար։
Ի պատասխան՝ կրթության նախարար Հելեն ՄաքԷնթին ընդգծել է, որ նախարարությունը տեղեկացված է ուսուցիչների մտահոգություններին, սակայն վստահ է, որ նոր համակարգը կբարձրացնի գնահատման արդարությունը և կթուլացնի քննությունների առաջացրած լարվածությունը։ Բանակցությունները միությունների և նախարարության միջև շարունակվում են։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































