«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Աննա Գրիգորյանի
ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր ամփոփել է Տավուշի մարզի մանկապարտեզներից մեկում կրթության չափանիշների խախտումների վերաբերյալ ծնողների բողոքների հիմքով հարուցված վարույթի տվյալները։
Ըստ պաշտոնական տեղեկության, 2025 թ. մարտին Կրթության տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ N մանկապարտեզի նկատմամբ՝ քաղաքացու ահազանգի հիման վրա։ Դիմումում նշվել էր, որ տնօրենն ու մեթոդիստը չունեն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և կրթություն։
Տեսչական մարմինը մեջբերել է ծնողի բողոքը, ըստ որի՝ «․․․ Մարդիկ այս դարում դեռ քոլեջի դիպլոմով են աշխատում և պնդում, որ աշխատանքային ստաժ ունեն։ Մարդ, որ մի ամբողջ գյուղի մանկապարտեզի երեխաների կրթությունն է վտանգում… Տնօրենն չունի մանկավարժական կրթություն, երկար տարիներ, շատ երկար տարիներ աշխատում է… Այդ կինն իր ոչ մասնագիտական և առհասարակ մանկավարժական խոսքի բացակայության պատճառով մանկապարտեզը տանում է դեպի բթացման։ Իր ենթակայության ներքո աշխատում է մեթոդիստ, ով ոչ մի պատկերացում չունի այդ աշխատանքի մասին… Միակ գործը երեխաների ծնունդները նկարելն ու ծնողներին ուղարկելն է…»:
Տեսչական մարմինը նշում է, որ ուսումնասիրել է մանկավարժների փաստաթղթերը, անցկացվել են հանդիպումներ սաների ծնողների, համայնքի և մանկապարտեզի աշխատակիցների հետ։
Պարզվել է՝ տնօրենն ու որոշ աշխատակիցներ աշխատանքի են ընդունվել իրավակարգավորումներին չհամապատասխանող կարգով։ Բացի այդ, տնօրենը վաղուց անցել է պաշտոնավարման տարիքային շեմը (65 տարիք) և չունի նախադպրոցական ուսումնական հաստատությունը ղեկավարելու հավաստագիր։ Տեսչական մարմինը նաև նշում է, որ մեթոդիստը աշխատանքի է ընդունվել առանց համապատասխան կրթության և ստաժի (որը հետագայում ձեռք է բերել), իսկ աշխատանքային փաստաթղթերը թերի են։
Մանկապարտեզում մեթոդական աշխատանքները պատշաճ չեն իրականացվել՝ չեն անցկացվել սեմինարներ, բաց պարապմունքներ և աշխատանքների դիտարկումներ։
Պարզվել է նաև, որ մանկապարտեզում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով համայնքի ղեկավարի կարգադրությամբ մայիսի 15-ից դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը մինչև վերանորոգման ավարտը: 2024 թ. նոյեմբերի 18-ից մանկապարտեզի գործունեությունը վերսկսվել է (կահավորման որոշ աշխատանքներ դեռևս ընթացքի մեջ են):
Ծնողների կարծիքը
Վարույթի ընթացքում 17 ծնող մասնակցել են հանդիպմանը և բանավոր կամ գրավոր նշել, որ որևէ բողոք կամ դժգոհություն չունեն մանկապարտեզի տնօրենի, մեթոդիստի, առհասարակ բոլոր աշխատողների գործունեության վերաբերյալ, գոհ են նրանց կատարած աշխատանքից և վերաբերմունքից, իրենցից շատերի մյուս երեխաները ևս հաճախել են այս մանկապարտեզ՝ նույն տնօրենի ու մեթոդիստի պաշտոնավարման ընթացքում և ստացել են բավարար գիտելիքներ «դպրոցում ուսումը հեշտ շարունակելու համար»:
Նշել են նաև, որ մանկապարտեզում կազմակերպվում և անցկացվում են տարբեր տոների նվիրված միջոցառումներ՝ «Ոսկե աշուն», «Ամանոր», «Զատիկ», «Բանակի օր», «Անկախության տոն», «Մայրիկների տոն», գարնանային տարբեր տոներ և այլն, կազմակերպվում են թեմատիկ պարապմունքներ, էքսկուրսիաներ (մանկապարտեզի ֆեյսբուքյան էջում տեղադրված են նկարներ, տեսագրություններ), ծնողների հետ իրականացվում են հանդիպումներ, տարբեր թեմաների վերաբերյալ զրույցներ:
Ծնողները նշել են նաև, որ իրենք գոհ են մեթոդիստի աշխատանքից, իսկ ինչ վերաբերում է երեխաների տարեդարձների նկարներն ուղարկելուն, ապա մեթոդիստը դրանք, ինչպես նաև իրենց երեխաների մասնակցությամբ այլ միջոցառումների նկարներն ուղարկում է իրենց իսկ խնդրանքով:
Խնդիրներ
Մեթոդիստի գործառույթների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նրա կողմից իրականացված աշխատանքները համակարգված կամ լիարժեք արձանագրված չեն: Ըստ մեթոդիստի գրավոր պարզաբանման՝ փաստաթղթերի ոչ բավարար լինելը «պայմանավորված է նաև մանկապարտեզի վերանորոգման նախապատրաստական և հետվերանորոգման գործընթացով, որի ժամանակ որոշ փաստաթղթեր լիարժեք չեն պահպանվել պատշաճ կերպով կամ թերի են արձանագրվել»:
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրի համաձայն՝ հանձնարարվել է համայնքի ղեկավարին դադարեցնել տնօրենի լիազորությունները և կազմակերպել նոր տնօրենի նշանակման գործընթաց։
Մանկապարտեզին՝ նշանակումներն իրականացնել մրցութային հիմունքներով, վերահսկել մեթոդիստի աշխատանքը և վերացնել աշխատանքային թերությունները։
Սահմանված է վերջնաժամկետ՝ մինչև 2025 թ. հուլիսի 16-ը։
Կրթության ոլորտում յուրաքանչյուր երեխայի իրավունքները պաշտպանված են օրենքով։ Հետևողական վերահսկողությունն ու թափանցիկ աշխատաոճը տանում են դեպի որակյալ կրթություն։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ