«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Լատվիայի նախագահի կայքից
Լատվիան Եվրոպայում առաջատար դիրք է զբաղեցնում տարրական դպրոցում օտար լեզուների ուսուցման ոլորտում։
Եվրոպական վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի 2023 թվականի տվյալներով՝ Լատվիան գերազանցում է Եվրոպական միության միջին ցուցանիշը՝ 86 տոկոսը․ երկրում տարրական դպրոցի գրեթե բոլոր աշակերտները՝ մոտ 100 տոկոսը, սկսում են սովորել օտար լեզու դեռևս ուսման վաղ փուլերում:
Ըստ Eurostat-ի՝ միայն 6 երկիր է գերազանցում 90 տոկոսի շեմը․ Լատվիայից բացի նաև Լյուքսեմբուրգը, Մալթան, Ավստրիան, Բելգիան և Իսպանիան։
Լատվիայում օտար լեզուների ուսուցումը սկսվում է վաղ՝ սովորաբար 1-ին կամ 2-րդ դասարանից։ Ընդ որում, առաջին օտար լեզուն գրեթե միշտ անգլերենն է։ Երկրորդ օտար լեզու սովորելու հնարավորությունը հաճախ տրվում է ավելի բարձր դասարաններում՝ կախված դպրոցից և ռեսուրսներից։
Լատվիայի կրթության և գիտության նախարարության պաշտոնական դիրքորոշումն է՝ լեզվական բազմազանությունը դիտվում է որպես կարևոր հմտություն՝ թե՛ աշխատաշուկայում մրցունակ լինելու, թե՛ համաեվրոպական շարժունության տեսանկյունից։
Ի տարբերություն Լատվիայի, ԵՄ որոշ երկրներում օտար լեզվի ուսուցումը դեռևս համատարած չէ․ օրինակ, Իռլանդիայում և Պորտուգալիայում այն տարածված չէ տարրական մակարդակում՝ մասամբ ազգային լեզվական քաղաքականությունների և ուսումնական պլանների պատճառով։
Լատվիայի հաջողության առանցքային գործոններից է նաև ուսուցիչների պատրաստվածությունը և լեզվի ուսուցման մեթոդների արդիականացումը։ Դասավանդման ժամանակ կիրառվում են ինտերակտիվ մեթոդներ, խաղային տեխնոլոգիաներ և բազմալեզու միջավայր ձևավորելու փորձեր։
Բացի դրանից, վերջին տարիներին Լատվիան ներդրումներ է կատարում ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի արդիականացման գործում՝ ապահովելով, որ օտար լեզվի ուսուցումն ավելի ներառական և որակյալ լինի:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026

























































