«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Straitstime պարբերականի
Սինգապուրում շուրջ 300 000 դպրոցական հուլիսին կստանան 500 դոլար կրթական նպաստ. երկրորդ փուլը նախատեսված է 2026-ին։
Գումարը կփոխանցվի համապատասխան հաշվին՝ կախված երեխայի տարիքից:
Կառավարությունը հայտնել է, որ 13-16 տարեկանները գումարը կստանան Edusave հաշվին, 17-20 տարեկանները՝ Post-Secondary Education Account (PSEA) հաշվին։
Այս քայլը համատեղ նախաձեռնություն է Կրթության նախարարության և Սոցիալական ու ընտանեկան զարգացման նախարարության միջև, որոնք միասին իրականացնում են «Համատեղ զարգացման մեկնարկ երեխաների հետ» ռազմավարական ծրագիրը՝ երեխաներին աջակցելու և կրթական հավասարություն ապահովելու նպատակով։
Աջակցությունն այս անգամ տրամադրվում է ոչ թե կանխիկի, այլ կրեդիտի տեսքով, որպեսզի գումարն ուղղվի միայն կրթական նպատակների՝ ուսում, դասընթացներ, մրցույթներ, զարգացման ծրագրեր։ Սա կառավարության այն քաղաքականության մասն է, որով նպատակ է դրվում ոչ միայն աջակցել ընտանիքներին, այլև ապահովել, որ աջակցությունն օգտագործվի նպատակային ու երկարաժամկետ ազդեցություն ունենա երեխայի զարգացման վրա։
Ընտանիքներն այս ամիս պետք է ստանան SMS հաղորդագրություններ, որտեղ կհաստատվի նպաստի փոխանցումը և նշված կլինի, թե որ հաշվին է գումարը մուտքագրվել։ Բոլոր մանրամասները հասանելի կլինեն նաև LifeSG պետական հավելվածում։
Ծրագիրը շարունակական է․ 2025 թվականին ծնված բոլոր սինգապուրցի երեխաները իրենց մանկական զարգացման հաշվեհամարով (CDA) կստանան նույն չափի՝ 500 SGD կրեդիտ, բայց արդեն 2026 թվականի ապրիլին։ Այդ բաշխումը ևս իրականացվելու է նույն սկզբունքով՝ SMS ծանուցմամբ և LifeSG հավելվածի միջոցով։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել 2025 թ․ բյուջեի շրջանակում՝ որպես համապարփակ սոցիալական աջակցության փաթեթի մաս։ Կառավարությունը շեշտում է, որ ներդրումը վաղ կրթության մեջ համարժեք է հանուն երկրի ապագայի կատարված ներդրումներին։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
























































