«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակման և արգելքի թեման քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ծնողները հիմնականում դրական են արձագանքում նախաձեռնությանը․ «Երևանում ծնողները ոչ միայն ընկալունակ են, այլև աջակցում և խրախուսում են այս մոտեցումը»,- ասաց նա։
Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հայտարարեց, որ դրական են արձագանքել ոչ միայն ծնողները, այլև ուսուցիչները․ բոլորն էլ կարևորում են միասնական մոտեցումը։
Մարգարիտ Խաչատրյանը պարզաբանեց, որ առաջարկվում է 1-6-րդ դասարանների աշակերտներին դասապրոցեսի, միջոցառումների և դասամիջոցների ժամանակ արգելել միացված հեռախոսներ ունենալը։ Անհրաժեշտության դեպքում աշակերտները կարող են հեռախոսները հանձնել դասղեկին՝ դրանք պահելու համար և ստանալ միայն դասերի ավարտին։
Մարգարիտ Խաչատրյանի խոսքով՝ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է խիստ սահմանափակ օգտագործում․ խոսքը ոչ միայն հեռախոսների, այլև խելացի ժամացույցների ու պլանշետների մասին է։ Դրանք կարող են օգտագործվել բացառապես ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ՝ շաբաթական 1–2 անգամ։
Հանրակրթության վարչության պետը նշեց, որ բոլոր դպրոցներին կառաջարկվի ներառել այս կարգավորումները ներքին կանոնակարգերում և ծնողներին նախապես իրազեկել դրանց մասին։ 15 դպրոցում կիրականացվի մոնիթորինգ՝ տարեվերջին գնահատելու աշակերտների ակտիվությունը, առաջադիմությունը և ֆիզիկական, սոցիալական ու հոգեբանական ցուցանիշները։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց նախ ստանալ դպրոցների կարծիքները և ամփոփելուց հետո նոր որոշումը ուղարկել տնօրեններին․ «Ես վստահ եմ, որ դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդվզեն այս որոշման դեմ, բայց կրթության որակի, առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս արգելքները դրական ազդեցություն կունենան»,- ասաց քաղաքապետը։
Երևանից դուրս
Ըստ ՀՀ Վիճակագրական վարչության տվյալների, Հայաստանում հանրակրթական դպրոցներում սովորողները 412 591-ն են, որից 133 291-ը՝ Երևանում: Այսինքն, Երևանում սովորող աշակերտները կազմում են ՀՀ-ում սովորողների 32 տոկոսը:
Նկատի ունենալով կրթության հավասար պայմանների ապահովման սկզբունքը՝ mediaforedu.am-ը հարցում է հասցեագրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք սմարթֆոնների կիրառության գործընթաց նախաձեռնվել է նաև մարզային դպրոցներում: Կարևոր է նաև հասկանալ, թե եթե սմարթֆոններն արգելվում են 1-6-րդ դասարաններում, ապա ինչպե՞ս է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լուծելու QR կոդով այբբենարանի ու մյուս դասագրքերի հարցերը:

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Օրերս Արեգնազան դպրոցի համահիմնադիր, ուսուցիչ Արա Աթայանը mediaforedu.am-ի հետ զրույցում ընդգծել էր, որ պետք է ոչ թե QR կոդեր ներառել դասագրքերում, այլ ստեղծել պայմաններ, որ կիրթ, մտավորական ուսուցիչներ մտնեն դպրոց։
Արա Աթայանը նաև ասել էր, որ եթե իր երեխային դպրոցում ստիպեին օգտագործել սմարթֆոն և QR կոդերով սովորել, ինքը անպայման դատի կտար նման պարտադրանք ներկայացնողներին: Ուսուցիչը հույս էր հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը հնարավոր է՝ վերանայի սխալը, եթե հանրությունը ժամանակին արձագանքի:
Դպրոցներում սմարթֆոնների վերաբերյալ արգելքներ սահմանվել են աշխարհի մի շարք երկրներում՝ հիմք ընդունելով տվյալահեն հետազոտությունները:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ