«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ UCAN.NEWS-ի կայքից
Չինաստանը վերջին 10 տարում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 4 %-ն է ուղղել կրթության ոլորտին։ Հայտարարել է UNESCO-ի նախկին տնօրենի օգնական Տանգ Ցյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարիներին Չինաստանը շարունակաբար ավելացրել է կրթության ֆինանսավորումը՝ նպատակ ունենալով պատրաստել ավելի շատ գիտնականներ և տեխնոլոգիական մասնագետներ։
«ՀՆԱ-ի 4 %-ը՝ կրթությանը» կարգախոսը Չինաստանը հռչակել է 1993 թվականին։ Նախատեսվում էր մինչև 2000 թվականը հասնել այս ցուցանիշին, սակայն տնտեսական և ֆինանսական դժվարությունների պատճառով այն իրականացվեց միայն 2012-ին, ինչը գնահատվեց որպես կրթության զարգացման և մարդկային կապիտալի աճի կարևոր քայլ։
2012 թվականին Չինաստանում պետական կրթության ծախսերը կազմել են ՀՆԱ-ի մոտ 4.3 % -ը, 2015-ին՝ 4.24 %, 2020-ին՝ 4.22 %, 2021-ին՝ 4.01 %, իսկ 2022-ին՝ 4.02 %։
2012 թվականին՝ մոտ 4.3 %-ը
2015 թվականին՝ մոտ 4.24 %-ը
2020 թվականին՝ մոտ 4.22 %-ը
2021 թվականին՝ մոտ 4.01 %-ը
2022 թվականին՝ մոտ 4.02 %-ը
Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ Չինաստանը կարողացել է պահպանել կայուն ֆինանսավորում ավելի քան մեկ տասնամյակ, ինչը առանձնահատուկ է մեծ բնակչություն ունեցող երկրի համար։
Ազգային ռազմավարություն։
Չինաստանի իշխանությունները կրթության ոլորտում ներդրումները համարում են երկարաժամկետ ազգային ռազմավարություն՝ մարդկային կապիտալի, գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար։
Ֆինանսավորումն ուղղվում է կրթական հավասարությանը, մարզային բաշխմանը, գյուղական և սահմանափակ ռեսուրս ունեցող շրջանների ուսումնական պայմանների բարելավմանը։
Մեծ ուշադրություն է դարձվում գիտության և տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև միջին և բարձրագույն կրթության ընդլայնմանը։ Պաշտոնական տվյալներով՝ կրթության հասանելիությունը բարելավվել է։ Մասնավորապես ավագ դպրոցներում և մասնագիտական կրթության ոլորտում, մասնակցության և ռետենցիայի ցուցանիշներն աճել են։
Անբավարար ծախս
Չնայած 4 %-ի ներդրմանը, Չինաստանի ուսանողի վրա ծախսերը հիմնական դպրոցներում և միջին դպրոցներում դեռ շատ ցածր են համեմատած զարգացած երկրների հետ։ ՏՀԶԿ-ի տվյալներով, զարգացած երկրներում կրթությանը հատկացվող ծախսերը միջինը կազմում են ՀՆԱ-ի մոտ 5.1 %, իսկ որոշ երկրներում, ինչպիսիք են Նորվեգիան, Չիլին և ԱՄՆ-ը, այն հասնում է 5.1 % – 6.5 % մակարդակի։
Նորվեգիան ծախսում է ՀՆԱ-ի մոտ 6.5 %-ը
Չիլին ծախսում է ՀՆԱ-ի մոտ 5.9 %-ը
ԱՄՆ ծախսում է ՀՆԱ-ի մոտ 5.8 %-ը
Հայաստանը 2026 թ․ պետական բյուջեի նախագծով, նախատեսում է ՀՆԱ-ի 3 տոկոսը հատկացնել կրթությանը։ Սա համեմատական առաջընթաց է։ Նախորդ տարիներին միջինացված ցուցանիշը 2․5 % էր։ UNESCO-ի հորդորն է առնվազն 4 տոկոսը կրթությանը հատկացնելը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ