
Լուսանկարը՝ slate.com – ի
Ամերիկացի ուսուցիչների միայն 18%-ն է հայտնել, որ դպրոցական ղեկավարությունից ստացել է որևէ տեսակի պաշտոնական ուղեցույց արհեստական բանականության գործիքների կիրառման վերաբերյալ։ Ուսուցիչների՝ արհեստական բանականության օգտագործման 10 տարբեր առաջադրանքներից 34% – ի դեպքում նրանք ընդհանրապես որևէ ուղեցույց չեն ստանում, իսկ ուսուցիչների 48% – ը ստանում է միայն ոչ պաշտոնական խորհուրդներ։ Պարզվել է Gallup-ի վերջին հետազոտությամբ, որն անցկացվել է 1 – 12 -րդ դասարաններում աշխատող 2069 ուսուցիչների շրջանում։
Gallup-ի ուսումնասիրած 10 աշխատանքային առաջադրանքների կտրվածքով ոչ պաշտոնական ուղեցույցները տարբեր են, սակայն պաշտոնական ուղեցույցները հազվադեպ են բոլոր դեպքերում։ Յուրաքանչյուր կոնկրետ գործունեության համար ուսուցիչների 10% – ից պակասն է ստանում պաշտոնական հրահանգներ։
Որոշ առաջադրանքների դեպքում, ըստ հարցումների արդյունքների, ուսուցիչների մեծ մասը ընդհանրապես որևէ ուղեցույց չի ստանում։
Նույնիսկ երբ ուսուցիչները նշել են, որ արհեստական բանականության կիրառման վերաբերյալ ստացել են որոշակի ուղեցույց, այն հաճախ հստակ ուղղություն չի տալիս։ Ուսուցիչների մեծ մասը նշել է, որ իրենց հասած ուղեցույցը ոչ խրախուսում է, ոչ էլ արգելում արհեստական բանականության օգտագործումը՝ որոշումը թողնելով ուսուցչի հայեցողությանը։ Արհեստական բանականության օգտագործման խրախուսումը առավել տարածված է դասավանդման նախապատրաստման ոլորտում, մասնավորապես՝
Ըստ ուսուցիչների պատասխանների, ավելի քիչ խրախուսում կա այն առաջադրանքներում, որոնք ներառում են անմիջական շփում աշակերտների հետ, օրինակ՝ անհատական ուսուցումը կամ խորհրդատվությունը (35%)։ Ուսուցիչների միայն 30% – ն է նշել, որ արհեստական բանականության միջոցով իրենց դասավանդման վերաբերյալ հետադարձ կապ կամ խորհրդատվություն ստանալը խրախուսվում է։

























































