
Լուսանկարը՝ Reuters – ի
Ինչպե՞ս են ամերիկացիները գնահատում 1982 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանի՝ ներգաղթյալ երեխաներին անվճար պետական դպրոց հաճախելու իրավունք տալու վերաբերյալ որոշման ազդեցությունը։ Այս հարցադրումն է հրապարակել The Washington Post –ը՝ հիշեցնելով, որ Տեխասւոմ 1975 թվականին ընդունված օրենքով, դպրոցներին թույլ էր տրվում ներգաղթյալ աշակերտներից ուսման վարձ պահանջել կամ ընդհանրապես մերժել նրանց ընդունելությունը։ Գերագույն դատարանի որոշումից հետո Տեխասի օրենքը չեղարկվեց, և ԱՄՆ պետական դպրոցները պարտավորվեցին ընդունել բոլոր աշակերտներին՝ անկախ նրանց ներգաղթի կարգավիճակից։
2026 թվականի ապրիլի կեսերին, Public Religion Research Institute կազմակերպության աջակցությամբ, հետազոտողները հարցում են անցկացրել ավելի քան 1500 ամերիկացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսինն է վերաբերմունքը հանրային կրթության և ներգաղթի հարցերի նկատմամբ։ Հարցվածներին առաջարկվել է արտահայտել իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը հետևյալ հայտարարության վերաբերյալ․ «Ես կարծում եմ, որ բոլոր երեխաները, անկախ ներգաղթի կարգավիճակից, պետք է ունենան հանրային կրթության իրավունք»։
Քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հարցվածների 75.5%-ը համաձայնել է այն դիրքորոշման հետ, որ բոլոր երեխաները, անկախ ներգաղթի կարգավիճակից, պետք է ունենան հանրային կրթության իրավունք։
Ըստ The Washington Post –ի, 18-29 տարեկան ամերիկացիներն ամենաշատն են աջակցում փաստաթղթեր չունեցող ներգաղթյալ երեխաների՝ պետական դպրոց հաճախելու իրավունքին․ նրանց շրջանում աջակցությունը կազմել է 81.4%։ Մինչդեռ հարցված 60-ից բարձր տարիքի ամերիկացիների շրջանում այդ քաղաքականության աջակցությունը ամենացածրն է եղել՝ 71.5%։

























































