«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ Դաշտադեմի դպրոցի
Թալինից 5 կմ հեռու՝ Դաշտադեմ գյուղի ուսուցիչներն անհանգստացած են իրենց դպրոցը Թալինի դպրոցի հետ միավորելու որոշմամբ: Անհանգստացած են 2 պատճառով. նախ, որ սա կարող է լինել գյուղի դատարկման պատճառ, քանի որ, ինչպես ուսուցիչներն են ասում՝ չկա դպրոց՝ չկա գյուղ. երիտասարդ ընտանիքները նախընտրում են ապրել այն բնակավայրերում, որտեղ երեխայի դպրոց գնալու հարցն ամենահարմար լուծումն ունի:
Ուսուցիչների անհանգստության երկրորդ պատճառն այն է, որ այս դպրոցը փակելու հեռանկարը խարխլում է հույսերը, որ իրենք նույնպես կարող են աշխատանք ունենալ թեկուզ հարևան բնակավայրի դպրոցում: Ուսուցիչների աշխատատեղերն, ի վերջո, սահմանափակ են: Թալինի դպրոցում էլ Դաշտադեմի ուսուցիչների ընդունելության համար պետք է կազմակերպվի մրցույթ: Իսկ այստեղ խնդիրները քիչ չեն:
Մեր հարցին, թե 21 ուսուցչից քանի՞սն է ատեստավորվել, մեր զրուցակից ուսուցիչն ասաց՝ ընդամենը 3 -ն են կամավոր ատեստավորվել:
Սա հանրապետության մասշտաբով անցկացվող ատեստավորման պատկերից շատ հեռու ցուցանիշ չէ: Բայց մեր զրուցակից ուսուցիչը, որ չցանկացավ հրապարակավ հանդես գալ, պատճառաբանեց, թե ատեստավորման փորձ չեն արել, քանի որ տարիներ շարունակ լսել են, որ իրենց դպրոցը, ի վերջո, միավորվելու է Թալինի դպրոցի հետ, և ուսուցիչների ճակատագիրն անհայտ է, որոշել են զերծ մնալ հավելյալ ռիսկերից ու սթրեսից:
mediaforedu.am-ին այս խնդրի մասին վկայած ուսուցիչը զարմացած հարցնում է, թե ինչ կարիք կա փակել դպրոցը, եթե այն բարվոք վիճակում է և դեռ կարող է երկար տարիներ էլ ծառայել:
Դպրոցն այժմ ունի 53 աշակերտ:
Պետությունը դպրոց փակելու փոխարեն պարտավոր էր ժամանակին քայլեր ձեռնարկել գյուղերի շենացման ուղղությամբ, երիտասարդ ընտանիքների համար հարմարավետ պայմաններ ստեղծելով ու արտագաղթը բացառելու համար, և ոչ թե փակեր դպրոցը, այլ մեծացներ:
mediaforedu.am-ը գրավոր հարցում է պատրաստել՝ ԿԳՄՍ նախարարությունից ակնկալելով ստանալ հարցի պատասխանը, թե իրո՞ք Դաշտադեմի դպրոցը միավորվելու է Թալինի դպրոցի հետ և ի՞նչ հիմնավորմամբ, բացի այդ, հետաքրքիր է՝ քանի՞ նման դպրոցներ են կանգնած միավորվելու փաստի առջև ու քանի՞ ուսուցիչ կմնա անգործ:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026

























































