«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքից
Աշխարհի տարբեր ծայրերում արդեն հիմնադրվել են դեռահասներին ֆինանսական գրագիտություն սովորեցնող ավելի քան 50 կենտրոններ՝ 20 լեզուներով։ Ֆինանսական գրագիտության վերաբերյալ գիտելիք երեխաներին փոխանցում է «Մարին և խնայողության գաղտնիքը» գրքում ամփոփված պատմությունը։ Այս գործընթացը սկսվել է 2022-ի սեպտեմբերից՝ Լիսաբոնից և ընդգրկել է Շվեդիայի ու Հնդկաստանի կարողությունները՝ աշխարհում երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնելու նպատակով։ Շվեդական Մալմյո քաղաքի հաբում երեխաները ֆինանսական գրագիտություն սկսում են սովորել 8-12, իսկ Հնդկաստանում՝ 9-12 տարեկանում։ Տեղեկությունը հրապարակել է Համաշխարհային տնտեսական ֆորումն՝ իր պաշտոնական կայքում նշելով․ «Ֆինանսական գրագիտությունը համաշխարհային կարիք է բոլոր երեխաների համար»։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) 2023 թ․ հետազոտության արդյունքներով՝ դեռահասների միայն 34 տոկոսն է տիրապետում ֆինանսական գրագիտության՝ իրենց տարիքին համապատասխան գիտելիքին։
Այսօրվա մակրոտնտեսական իրողությունների պայմաններում երեխաները հաճախ անհամաչափ խոցելի են տնտեսական անկայունությունների պատճառով,- նշում է Համաշխարհային տնտեսական ֆորումը և վերահաստատում․ «Հիմա, առավել քան երբևէ, ֆինանսական գրագիտությունը հիմնավոր կարևորություն ունի երեխաների շրջանում»։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026



























































