«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄԻՊ գրասենյակի
Մարդու իրավունքների պաշտպանն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի 2025 թվականի մեկնարկը։ ՖԲ իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Պաշտպանի աշխատակազմը տարվա ընթացքում նախատեսում է կազմակերպել այցեր տարբեր ուսումնական հաստատություններ և հյուրընկալել ուսումնական հաստատությունների սաներին՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունն իրենց իրավունքների և ՄԻՊ հաստատության գործունության վերաբերյալ։
«2025 թվականի ընթացքում ՄԻՊ այցելած առաջին խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի սաներն են։
Հանդիպման ընթացքում երեխաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցեր: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ»։ Տեղեկացնում է ՄԻՊ -ը։
Ըստ հրապարակված տեղեկության, երեխաներին ներկայացվել են նաև առանց մեծահասակների միջնորդության Պաշտպանին դիմելու բոլոր եղանակները, այդ թվում` 116 թեժ գծի հեռախոսահամարի միջոցով։
«Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է»,- փաստարկում է Անահիտ Մանասյանը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































