«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ «Ֆրանս պրեսս» լրատվական գործակալության
120 երկիր ստորագրել է ապահով դպրոցների պաշտպանության հայտարարագիրը, սակայն, ցավոք, ԱՄՆ կառավարությունը դեռ դրանց մեջ չէ: Այս շեշտադրմամբ այսօր հրապարակված հոդվածում նկատում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով գործադիր տնօրեն Զամա Նեֆֆը:
Հայտարարագիրը ստորագրած երկրները պարտավորվել են անգամ պատերազմական իրավիճակներում ապահովել երեխաների կրթության իրավունքի իրացումը:
Աշխարհի տարբեր ծայրերի դպրոցներում որոտացող պայթյունների դեմ միահամուռ պայքարի կարևորությունն ընդգծելով՝ նա վկայակոչում է Աֆղանստանի դպրոցում 20 տարի առաջ տեսածը. երեխան հայացքով փնտրում էր իրենց դասարանում հայտնված պայթուցիկ սարքի աղբյուրը, իսկ ուսուցիչը պնդում էր, որ անգամ այդ դեպքում չի հրաժարվի մարտահրավերից ու կշարունակի կրթությունը:
Հեղինակը գրում է, որ 2005-ին կարծում էր, թե դպրոցները ռազմական գործողությունների թիրախ դարձնելը Աֆղանստանի խնդիրն է: Սակայն հետազոտությամբ պարզվել է՝ դա այսօր ամենուր է՝ Ուկրաինայում, Գազայում… Շատ հաճախ դպրոցները դառնում են ռազմական նպատակներով օգտագործվող տարածք:
Նկատի ունենալով այս հանգամանքը՝ ավելի քան 10 երկիր խստացրել է նաև ներքին օրենսդրությունը դպրոցների պաշտպանության վերաբերյալ: Այդ երկրների թվում են Դանիան, Էկվադորը, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Իսպանիան, Միացյալ թագավորությունը: Human Rights Watch-ի ներկայացուցիչը՝ վերլուծելով ԱՄՆ իրավաբանների բացատրությունը, թե ներպետական օրենսդրական ակտերով դպրոցները պաշտպանության տակ են, պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է միանա հայտարարագրին՝ ավելացնելով կրթության միջազգային ֆոնդը:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ