«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

130 հիմնական դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն այս պահին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ արձակուրդում է մինչև սույն թվականի մարտի 22-ը ներառյալ: Մեդիան հանուն կրթության ՀԿ-ին գրավոր տեղեկացրել է Երևանի Նաիրի Զարյանի հ․ 130 դպրոցի գործավարուհի Մ․ Ղազախեցյանը։
Տնօրենի բացակայության ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի որոշմամբ նրա պարտականությունները կատարում է տնօրենի ուս․ գծով տեղակալ Գայանե Գրիգորյանը։
Դպրոցի գրավոր պատասխանի մեջ նշված է, որ տնօրենը «Մեդիան հանուն կրթության» ՀԿ գրավոր հարցմանը կպատասխանի արձակուրդից վերադառնալուն պես։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ս․ թ․ մարտի 6-ին դիմել էր դպրոցի տնօրենին՝ հայտնելով, որ նույն օրը ՀՀ կրթության տեսչական մարմնի պաշտոնական գրության համաձայն, տեսչական մարմնի ստուգումներով պարզվել է, որ «տարբեր դասարանների սովորողների միջև առկա են կոնֆլիկտային փոխհարաբերություններ, խաթարված է դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը»: Բացի, այդ, ըստ պաշտոնական պատասխանի, 2023-2024 ուսումնական տարում դպրոցի տնօրենին հատկացված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 9-րդ դասարանների դասաժամերը երբեմն փոխարինել են այլ ուսուցիչներ, երբեմն էլ դասը չի անցկացվել:
ՀՀ կրթության տեսչական մարմնի պատասխանի մեջ նշված էր, որ 2023-2024 ուսումնական տարում դպրոցի 1-ին դասարանների խմբակների պարապմունքներն անցկացվել են ոչ թե դասերից հետո, այլ դասերի ընթացքում: 5-րդ և 7-րդ դասարանների խմբակների պարապմունքները սահմանված կարգով չեն իրականացվել, իսկ 2-րդ դասարանների սովորողների համար ձևավորված խմբակները, համաձայն փորձագիտական եզրակացության, չեն գործել:
Ըստ Տեսչական մարմնի՝ խախտվել են «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի 18-րդ կետի՝ «Տնօրենը՝ […] ապահովում է արտադասարանական խմբակների […] բնականոն գործունեությունը.», Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 09-Ն հրամանով հաստատված հավելվածի («Հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգ») 9-րդ կետի 1-ին ենթակետի՝ «Խմբակը ստեղծվում է սովորողների՝ […] արտադասարանական ուսումնառության և ժամանցի կազմակերպման համար», 10-րդ կետի 2-րդ ենթակետի՝ «Հաստատությունում խմբակները ձևավորվում են՝ […] ուսուցչի կամ ծնողների առաջարկությամբ, որը քննարկվում է մանկավարժական խորհրդի նիստում և հավանության արժանանալու դեպքում հաստատվում է Հաստատության տնօրենի հրամանով […]» և 11-րդ կետի՝ «Խմբակի աշխատանքի կազմակերպման և վարման բովանդակության, որակի, ակնկալվող վերջնարդյունքների նկատմամբ վերահսկողությունը մշտադիտարկումների միջոցով իրականացնում է տվյալ Հաստատության կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը կամ տնօրենի տեղակալը, վերջիններիս բացակայության դեպքում՝ տնօրենը» պահանջները։
Նկատի ունենալով վերը նշվածը և հաշվի առնելով, որ Տեսչական մարմինը տնօրենին տվել է հանձնարարականներ, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և Տեղեկատվության ազատության մասին օրենքի 6-րդ հոդվածով՝ խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին․
- Տնօրենն ընդունո՞ւմ է ՀՀ Կրթության տեսչական մարմնի գրավոր պատասխանում նշված պնդումները։
- Կատարո՞ւմ է ՀՀ Տեսչական մարմնի հանձնարարականները։
- Հրավիրվե՞լ է Դատախազություն և ի՞նչ կարգավիճակով։
- Ի՞նչ վիճակում է այժմ Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցը և վերականգնվե՞լ են դասերը։ Տնօրենը ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված կրթության իրավունքի իրացման և դպրոցը աշխատանքային բնականոն հուն վերադարձնելու համար։
- Դպրոցի գործունեության վերաբերյալ ի՞նչ հարցեր է քննարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։
Հ․Գ․ 1․ Ինչպե՞ս է Երևանի քաղաքապետարանն արձակուրդ տալիս դպրոցի տնօրենին, որն, ըստ ՀՀ կրթության տեսչական մարմնի, պետք է կատարի վերը նշված հանձնարարականները։
Հ․Գ․ 2․«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն հետամուտ է դպրոցի տնօրենի պատասխանները ստանալու հարցում։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ