«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Յոնո Սիռլեի /Ասոշիեյթեդ Փրեսս/
Առաջին սերնդի ավստրալացիները՝ համալսարանական կրթություն չունեցող ծնողների երեխաները, ոչ միայն ավելի քիչ հավանականությամբ են ընդունվում բուհ, այլև ավելի հաճախ են բախվում ուսման ընթացքում դժվարությունների կամ ընդհանրապես թողնում են ուսումը։ Փաստել է Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի Սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հրապարակված նոր ուսումնասիրությունը, որը պատրաստվել է Քերթին համալսարանի Կրթական հավասարության և հաջողության ավստրալական կենտրոնի աջակցությամբ։
Վերլուծելով 443,609 մարդու տվյալներ՝ հետազոտողները պարզել են, որ առաջին սերնդի ուսանողները ունեն ընդամենը 36 % հավանականություն համալսարանի բակալավրիատ ընդունվելու համար: Մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցող ծնողների երեխաների ընդունվելու հավանականությունը հասնում է 59 %-ի։
Զեկույցի հեղինակ Տոմաշ Զայաչը՝ Մոնաշ համալսարանից, ընդգծում է, որ այս տարբերությունը վկայում է կրթական անհավասարության խորքային բնույթի մասին։
«Ծնողների կրթական մակարդակը շատ ավելի ազդեցիկ է, քան ընտանիքի տնտեսական վիճակը։ Առաջին սերնդի ուսանողները դժվարանում են կողմնորոշվել համալսարանական համակարգում․ պետք է իմանաս՝ ինչպես դիմել, ուր դիմել, ինչ ակնկալել դիմելու դեպքում»,- նշել է Զայաչը։
Զեկույցում փաստարկվում է, որ միայն հաշմանդամություն ունեցող անձինք են Ավստրալիայում ավելի խոցելի խումբ․ նրանց բուհ ընդունվելու ցուցանիշը կազմում է ընդամենը 31 %։ Զայաչի դիտարկմամբ՝ բարձրագույն կրթության համակարգի «զանգվածայնացումը» կարող է հանգեցնել նրան, որ առաջին սերնդի ուսանողների թիվը գնալով նվազի, ինչի հետևանքով նրանց խոցելիությունը կկենտրոնանա փոքր խմբերում։
Հետազոտողը Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում առաջին սերնդի ուսանողներին պաշտոնապես ճանաչել որպես կրթական համակարգում խոցելի խումբ։ Այս կարգավիճակը նրանց հնարավորություն կտա օգտվել ֆինանսական աջակցությունից՝ դրամաշնորհների և կրթաթոշակների տեսքով, լրացուցիչ միավորներ ստանալ ընդունելության ժամանակ, ինչպես նաև ապահովել նրանց առաջընթացի և արդյունքների հետևման հստակ մեխանիզմ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ