«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ schoollibraryjournal – ի
ԱՄՆ-ում դպրոցականների ընթերցանության առաջադիմության ցուցանիշները շարունակում են մտահոգիչ անկում արձանագրել՝ վկայելով կրթական համակարգում խորացող խնդիրների մասին։ 2026 թվականի «Կրթական առաջադիմության ազգային գնահատման» (NAEP) արդյունքները կհրապարակվեն 2027 թվականի սկզբին։ Մինչ այդ, ազգային զեկույցը պատրաստողներին հասանելի դարձած վերջին տվյալներն արդեն հստակ մտահոգիչ պատկեր են տալիս շարունակվող բացասական միտումների մասին։
Հետընթացի տվյալները
2024 թվականին 4 – րդ և 8 – րդ դասարանների աշակերտների ընթերցանության միջին միավորը 2022 – ի համեմատ նվազել է 2 կետով։ Սակայն այս անկումը մեկ տարվա խնդիր չէ․ արդեն 2022 – ի ցուցանիշներն էլ երեք կետով ցածր էին նախահամավարակային՝ 2019 թվականի մակարդակից։
Խորանում է նաև տարբերությունը բարձր և ցածր առաջադիմություն ունեցող աշակերտների միջև։ 2015 թվականից սկսած՝ միջին մակարդակի սովորողների թիվը նվազում է։ Ցածր առաջադիմություն ունեցողների թիվը զգալիորեն մեծանում է։
Պատճառները
Ինչով է պայմանավորված այս անկումը։ Մասնագետները նշում են թե՛ COVID-19 համավարակի հետևանքով առաջացած ուսումնառության կորուստները, թե՛ սոցիալական մեդիայի ազդեցությունը, որը կարող է կրճատել երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը։ Քննարկվում են նաև կրթական չափորոշիչների և ուսուցման որակի հարցերը։
Գրադարանավարի դերը
Խնդրի հաղթահարման առաջնագծում հաճախ հայտնվում են դպրոցական գրադարանավարները։ Գրադարանային ոլորտի խորհրդատու Քիթ Քարի Լենսի երկարամյա հետազոտությունները ցույց են տալիս, որ այն դպրոցներում, որտեղ աշխատում են մասնագիտացված գրադարանավարներ, սովորողների թեստային արդյունքները միջինում ավելի բարձր են։ Ավելին, առավել արդյունավետ են այն դպրոցները, որտեղ գրադարանավարն աշխատում է լիարժեք դրույքով։
Գրադարանավարների դերը սահմանափակված չէ միայն գրքերի հասանելիությամբ։ Նրանք ակտիվորեն համագործակցում են լեզվի և գրականության ուսուցիչների հետ՝ համատեղ դասավանդելով և մշակելով այնպիսի նախագծեր, որոնք զարգացնում են տեղեկատվական ընթերցանության հմտությունները։ «Ընթերցանությունը միատարր գործընթաց չէ․ տարբեր տեքստեր պահանջում են տարբեր հմտություններ»,- ընդգծում է Նյու Ջերսիի դպրոցական գրադարանավարների ասոցիացիայի նախագահ Գաբրիել Կասիերին։
Արդյունավետ մոտեցում
Գրադարանավարների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ հատկապես արդյունավետ է հարցադրումների վրա հիմնված ուսուցումը, երբ աշակերտները ներգրավվում են սեփական հարցերի ձևակերպման և հետազոտության մեջ։ Այս մոտեցումը ոչ միայն մեծացնում է սովորողների հետաքրքրությունը, այլև նպաստում է բառապաշարի զարգացմանը, ընթերցանության ըմբռնմանը և սահունությանը։
Այն դպրոցներին, որոնք գրադարանավար չունեն, մասնագետներն առաջարկում են համագործակցել տեղական հանրային գրադարանների հետ՝ լրացնելով այս բացը և ապահովելով մասնագիտական աջակցություն։
Գրադարանավար – ուսուցիչ կապը
Գրադարանավարները կարևոր դեր ունեն նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման գործում։ Նրանք հաճախ հանդես են գալիս որպես մեդիագրագիտության և տեղեկատվության հետ աշխատանքի ոլորտում ներսից ձևավորվող փորձագետներ՝ ուսուցիչներին աջակցելով նոր մեթոդների կիրառման հարցում։
Խնդրի ազդեցությունը
Ընթերցանության մակարդակի անկումը միայն կրթական ցուցանիշ չէ։ Այն ուղղակիորեն ազդում է քննադատական մտածողության, տեղեկատվության ընկալման և հանրային կյանքում մասնակցության կարողությունների վրա։ Այս պայմաններում գրադարանավարների դերի վերաիմաստավորումն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործումը կարող են դառնալ այն կարևոր քայլերից մեկը, որը կօգնի հաղթահարել այս տասնամյակների անկումային վիճակը։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































