«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC-ի
BBC-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի 103 տարրական դպրոցներում սեպտեմբերից ամբողջությամբ կարգելվի սմարթֆոնների ներմուծումը, իսկ 23 միջնակարգ դպրոցներ կձգտեն ամբողջությամբ բացառել դրանց օգտագործումը դասերի ընթացքում։
«Սմարթֆոններից ազատ մանկություն» բարեգործական կազմակերպությունը հայտնել է, որ այս որոշումը կայացվել է դպրոցների ղեկավարների, Լոնդոնի Բարնեթ վարչական տարածքի հանրային առողջապահության, պատգամավոր Դեն Թոմլինսոնի հետ համագործակցության արդյունքում։
Կազմակերպությունը ծնողներին հորդորում է երեխաների համար սմարթֆոն չգնել մինչև 14 տարեկանը և արգելել սոցիալական մեդիայի օգտագործումը մինչև 16 տարեկանը։
«Սմարթֆոններից ազատ մանկություն» բարեգործական կազմակերպությունը նշում է, որ սմարթֆոններն ու սոցիալական մեդիան բացասական ազդեցություն ունեն երեխաների հոգեկան առողջության վրա, առաջացնում են դեպրեսիա, անհանգստությաու ու ինքնավստահության ճգնաժամ։
Բարեգործական կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտագործել միայն զանգերի ու հաղորդագրությունների համար նախատեսված պարզ հեռախոսներ կամ ինտերնետային հասանելիություն չունեցող մոդելներ։
Ավելի վաղ նույնաբովանդակ որոշում էր կայացրել Լոնդոնի մեկ այլ վարչական տարածք՝ Իլինգը: Ավելի քան 70 դպրոց արդեն անցել է սմարթֆոնազերծ ռեժիմի։
Բարեգործական կազմակերպության տեղեկացմամբ, այս պահին հյուսիսային Լոնդոնում 250 դպրոց արդեն իրականացնում կամ պատրաստվում են իրականացնել նույն քաղաքականությունը։
Պատգամավոր Դեն Թոմլինսոնը շեշտել է, որ սմարթֆոններն աշակերտների համար ոչ միայն խանգարող գործոն են, այլև լուրջ վտանգ են ներկայացնում հոգեկան առողջության տեսանկյունից։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ